
Տնտեսագետ
Maranik
Նկարագրություն
Մառանիկ ընկերությունը փնտրում է մոտիվացված տնտեսագետի, ով պատասխանատու կլինի շուկայի ուսումնասիրության և վաճառքների խթանման համար։
Պարտականություններ
- Իրականացնել ապրանքային հումքերի և պատրաստի արտադրանքի ծրագրային ձևակերպումներ
- Ձևակերպել վաճառասրահներից կատարված ապրանքային ետվերադարձեր
- Վարել հաճախորդների տվյալների բազաներ,կատարել փոփոխություններ և ավելացումներ
- Տալ ցուցադրման նմուշների և ստենդերի ծրագրային ձևակերպումներ
- Բաշխել վաճառքի պլանային ցուցանիշներն ըստ ապրանքային կատեգորիաների և վաճառքի տարածքային պատասխանատուների
- Կազմել և ներկայացնել համեմատական հաշվետվություններ փաստացի և պլանային ցուցանիշների հիման վրա:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական)
- Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
- MS Office իմացություն
- Արդյունավետ հաղորդակցության հմտություն
- Վերլուծական միտք
«Մառանիկ» ընկերությունը հիմնադրվել է 2001թ.ին՝ առաջին անգամ հայրենական շուկայում հանդես գալով նոր որակի փաթեթավորված ձավարեղենով: «Մառանիկի» փաթեթավորված ձավարեղենը շատ արագ տարածում և ճանաչում ստացավ հայաստանյան սպառողի կողմից: Ընկերությունը, անընդհատ աշխատելով իր արտադրանքի որակի բարձրացման և տեսականու ընդլայնման վրա, այժմ սպառողին է ներկայանում վեց հիմնական ուղղություններով՝ ձավարեղեն, համեմունքներ, ալյուր, չիր-չարազեղեն, սուրճ ու մակարոնեղեն: