Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի օգնական

«Ֆամի գրուպ» ՍՊԸ

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Administrative, Clerical
Deadline:
10/28/2026

Նկարագրություն

Fami Group-ը ներկայացնում է Penti, LC Waikiki, Cool Club, Sela միջազգային ապրանքանիշերը և Fami մուլտիբրենդային խանութ-սրահները։

Մենք փնտրում ենք տնօրենի օգնականի, ով տնօրենի ժամանակը, հանդիպումները և հանձնարարականները կվերածի հստակ կառավարվող համակարգի՝ հնարավորություն տալով նրան կենտրոնանալ բիզնեսի զարգացման և ռազմավարական առաջնահերթությունների վրա։

Պարտականություններ

  • Ձևավորել տնօրենի օրացույցի, հանդիպումների, հիշեցումների և առաջնահերթությունների կառավարման հուսալի համակարգ,
  • Ապահովել, որ կարևոր հանդիպումները նախապես պատրաստված լինեն, իսկ ժամանակացույցի բախումներն ու բաց թողնված պարտավորությունները հասցվեն նվազագույնի,
  • Հանդիպումներից հետո ամրագրել որոշումները, պատասխանատուներին և ժամկետները, ապա հետևել հանձնարարականների ժամանակին կատարմանը,
  • Ներդնել կամ բարելավել Planfix-ի կամ այլ համակարգի միջոցով հանձնարարականների թափանցիկ վերահսկումը,
  • Վարել տնօրենի նամակագրությունը, զանգերը և տեղեկատվական հոսքերը՝ ճիշտ տարբերակելով կարևորն ու հրատապը,
  • Կազմակերպել գործուղումների ամբողջ ընթացքը՝ կանխատեսելով հնարավոր խնդիրներն ու նախապես առաջարկելով լուծումներ,
  • MS Office և AI գործիքների կիրառմամբ արագ պատրաստել հստակ ամփոփագրեր, հաշվետվություններ, ներկայացումներ և որոշումների համար անհրաժեշտ նյութեր,
  • Ապահովել գործարար և գաղտնի տեղեկատվության պահպանման բարձր մակարդակ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Տնօրենի կամ ադմինիստրատիվ օգնականի, ծրագրերի համակարգողի կամ համադրելի դերի գործնական փորձ,
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • MS Office-ի և առաջադրանքների կառավարման համակարգերի վստահ կիրառում,
  • AI գործիքներով տեղեկատվություն մշակելու, վերլուծելու և փաստաթղթեր պատրաստելու հմտություն,
  • Գործուղումների ընթացքում տնօրենին ուղեկցելու պատրաստակամություն,
  • 1C և Planfix համակարգերով աշխատելու փորձը կդիտվեն որպես առավելություն:

Հավելյալ նշումներ

Ո՞վ կարող է հաջողել այս դերում

Դուք, մեծ հավանականությամբ, կհաջողեք, եթե՝

  • միաժամանակ կառավարում եք մի քանի գործընթաց՝ առանց մանրուքներ բաց թողնելու,
  • ինքնուրույն սահմանում եք առաջնահերթությունները և կանխատեսում հաջորդ քայլերը,
  • խնդիրների հետ միասին ներկայացնում եք նաև լուծումներ,
  • հետևողական եք և աշխատանքը հասցնում եք չափելի արդյունքի,
  • բարձր ծանրաբեռնվածության պայմաններում պահպանում եք արագությունն ու որակը,
  • հստակ և պրոֆեսիոնալ եք հաղորդակցվում տարբեր մարդկանց հետ, արժանի եք վստահության և զգույշ եք գաղտնի տեղեկատվության հարցում։

Ի՞նչ ենք առաջարկում՝

Այս դերը հնարավորություն է տալիս ոչ միայն համակարգել տնօրենի աշխատանքը, այլև անմիջականորեն ներգրավվել բիզնեսի առանցքային գործընթացներում, սովորել փորձառու ղեկավարից և հասկանալ, թե ինչպես են կայացվում կառավարչական ու ռազմավարական որոշումները։

  • ամենօրյա անմիջական աշխատանք ընկերության տնօրենի հետ,
  • բիզնեսը ներսից ճանաչելու և ղեկավարի փորձից սովորելու հնարավորություն,
  • մասնակցություն ընկերության կարևոր գործընթացներին և նախագծերին,
  • մասնագիտական ու կարիերայի աճի իրական հեռանկար,
  • մրցակցային աշխատավարձ,
  • կորպորատիվ զեղչ ընկերության խանութ-սրահներում,
  • վճարվող լրացուցիչ հանգստյան օր՝ ծննդյան օրվա կապակցությամբ,
  • կորպորատիվ միջոցառումներ և աջակցող թիմային միջավայր։

Աշխատանքային օրեր և ժամեր

  • Գրաֆիկը՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00
Company օverview
address
Number of employees
151-500
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media