Տնօրենի օգնական
YEREVAN COMPUTER RESEARCH DEVELOPMENT INSTITUTE
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է տնօրենի օգնական։
Պարտականություններ
- Գլխավոր տնօրենի վարչակարգադրական գործունեության կազմակերպչա-տեխնիկական ապահովման հետ կապված աշխատանքների իրականացում,
- Գլխավոր տնօրենի հանձնարարականների կատարում կապված ռուսերեն լեզվով փաստաթղթերի ձևակերպան հետ, փաստաթղթերի թարգմանություն հայերենից ռուսերեն, նամակագրություն ՌԴ-ի հետ,
- Գլխավոր տնօրենի կողմից անցկացվող նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունների կազմում,
- Ընկերությունում արտադրվող ապրանքների գովազդային բուքլետների պատրաստում, նամակագրության համակարգում,
- Ընկերության կատալոգի կազմում և VEB-կայքի վարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 2-10 տարվա աշխատանքային փորձ,
- Պարտադիր հմտություններ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն (թարգմանություն գրավոր և բանավոր), նաև նշված լեզուներով պաշտոնական նամակների գրագետ կազմում։
- Համակարգչային հմտություններ՝ MC Word, Excel,
- Ցանկալի հմտություններ՝ թիմային աշխատելու ունակություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա գրաֆիկ՝ 09։00-18։00։
Բազմաթիվ համակարգչային տեխնոլոգիաների և համակարգերի նախագծման և արտադրության հարուստ պատմություն ունեցող Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտը մշտապես եղել է նորարարության առաջնագծում: Որպես հեռանկարային մտածողություն ունեցող կազմակերպություն՝ մենք օգտագործում ենք մեր լայնածավալ փորձը՝ ընդգրկելու զարգացող տեխնոլոգիաները, որոնք առաջընթաց են բերում ինչպես ռազմական, այնպես էլ արդյունաբերական ոլորտներում: