Տնօրենի օգնական
MM Mining
Նկարագրություն
MM Mining ՍՊԸ-ն իր թիմը համալրելու համար փնտրում է տնօրենի ադմինիստրատիվ օգնական, գրասենյակային աշխատանքներ իրականացնելու համար:
Պարտականություններ
- Գրասենյակի առօրյա աշխատանքների կազմակերպում,
- Հեռախոսազանգերի, դիմումների կազմում, էլեկտրոնային փոստի կառավարում,
- Հանդիպումների գրաֆիկի կառավարում և կազմակերպում,
- Հյուրերի և այցելուների հյուրասիրության կազմակերպում,
- Տնօրենի հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- Հայերեն գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի,
- Համակարգչային գիտելիքներ (Word, Excel, էլ. փոստ),
- Արագ կողմնորոշվելու ունակություն, պատասխանատու վերաբերմունք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00-ից 17:30
MM Mining ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին՝ նպատակ ունենալով զարգացնել շինարարության ոլորտը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգյաներ և համաշխարհային ստանդարտներին համապատասխանեցված մոտեցումներ:Այսօր ընկերությունը զարգանում է մի շարք հեռանկարային շինարարական ծրագրերով՝ ներդրումներ կատարելով ինչպես տեխնոլոգիական արդիականացման, այնպես էլ մարդկային ռեսուրսների զարգացման մեջ: