
Տնօրենի օգնական
«Tamara» LLC
Նկարագրություն
Տնօրենի օգնականը պետք է ունենա հաղորդակցման գերազանց հմտություններ, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ տեղական և միջազգային գործընկերների հետ առկա և նամակագրական կապն ապահովելու համար։
Տնօրենի օգնականը պետք է լինի արագաշարժ, պարտաճանաչ, պատասխանատվության բարձր զգացումով։
Պարտականություններ
- Վերահսկել տնօրենի հանդիպումների ժամանակացույցը, հետևել նամակագրությանն ու պատասխանել հեռախոսազանգերին և ժամանակին ու որակյալ կերպով տրամադրել տեղեկատվություն տնօրենին,
- Կատարել անհրաժեշտ թարգմանություններ՝ անգլերեն և ռուսերեն,
- Կազմել փաստաթղթեր, հետևել փաստաթղթաշրջանառությանը՝ թղթային և էլեկտրոնային,
- Իրականացնել տնօրենի կողմից ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման հսկողություն,
- Կազմակերպել հյուրերի ընդունելությունը,
- Կատարել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր,
- Համակարգչային գերազանց գիտելիքներ,
- Հաղորդակցվելու գերազանց հմտություն,
- Արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմային աշխատանքի կարողություն։
36 տարվա փորձ ունեցող «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը հայաստանյան շուկայում պաղպաղակի, կաթնամթերքի, խմորեղենի և կիսաֆաբրիկատների սառեցված արտադրանք արտադրող խոշորագույն և առաջատար ընկերություններից է: 1988թ. հիմնադրված «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը շարունակում է ընդլայնել իր արտադրության և վաճառքի ծավալները՝ շնորհիվ նորարար սարքավորումների և բարձրորակ հումքի, ինչպես նաև աշխատատեղերի քանակի ավելացման։ Այսօր ընկերությունն արտադրում է ավելի քան 90 տեսակի պաղպաղակ, 25 տեսակի կաթնամթերք, 40 տեսակի խմորեղեն և 40-ից ավել տեսակի սառեցված կիսաֆաբրիկատ արտադրանք։ Հավատարիմ մնալով բարձրորակ և առողջ սնունդ արտադրելու իր սկզբունքին՝ «ԹԱՄԱՐԱ» ընկերությունը մշտապես վայելում է սպառողների վստահությունը, ինչի մասին են վկայում ընկերությանը շնորհված մի շարք ազգային և միջազգային մրցանակներ, ինչպիսիք են «Տարվա առաջնորդ N1», Հայաստանի սպառողների ասոցիացիայի «Ժողովրդական ապրանքանիշը N1», «Համազգային վստահությունը», Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի «Տարվա սիրված և սննդարար պաղպաղակ մանուկների համար», «The Arch of Europe» փարիզի, Gallup միջազգային ընկերության «Լավագույն պաղպաղակի լավագույն բրենդ 2022թ.» և բազմիցս այլ տարածաշրջանային և միջազգային մրցանակներ: