Get our free app. It won't take up space on your device

Տնօրենի օգնական

ECO BUILDING LLC

City: Yerevan
Salary:
Monthly 300,000-350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Administrative, Clerical, Architecture, Construction
Deadline:
11/10/2024
Job posting has expired

Նկարագրություն

<ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ> ՍՊԸ շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի։

Պարտականություններ

  • Ապահովել փաստաթղթերի ստեղծման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման աշխատանքները,
  • վարել ստացվող և ուղարկվող թղթակցության հաշվառում, համակարգել և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը,
  • պատրաստել ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը, ներկայացնել ստորագրության,
  • իրականացնել գործուղումներին և աշխատանքային այցերին առնչվող կազմակերպական աշխատանքներ,
  • կատարել թարգմանություններ, պատասխանել տեղեկատվական հարցումներին, պատշաճ իրականացնել փաստաթղթավորման և այլն,
  • պլանավորել հանդիպումներ,շրջանառել նիստերի օրակարգերը, նյութերը և արձանագրությունները,
  • նախագծել նիստերի և հանդիպումների օրակարգերը,տրամադրել նյութեր շահագրգիռ անձանց/ ստորաբաժանումներին,
  • հսկել տնօրենի տված հանձնարարականների պարտաճանաչ կատարումը,
  • անհրաժեշտության դեպքում կատարել այլ պարտականություններ և առաջադրանքներ:

Պահանջներ

  • Internet, Microsoft Office (Word, Excel) ծրագրերի գերազանց իմացություն,
  • հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի լավ իմացություն,
  • կազմակերպական հմտություններ,
  • արագ կողմնորոշվելու և պատասխանատվության բարձր զգացում,
  • հաղորդակցության հմտություններ, թիմում աշխատելու կարողություն,
  • առաջադրանքների ճշգրիտ և ժամանակին կատարելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից շաբաթ՝ 09։00 - 18։00

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Business trips
Business trips
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media