
Տնօրենի օգնական
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ ՓԲ ընկերությունը (ՇԵՆ) աշխատանքի է հրավիրում հայերենի գերազանց իմացությամբ, խելացի, պատասխանատու, պարտաճանաչ անձանց՝ տնօրենի օգնականի թափուր հաստիքը համալրելու համար:
Պարտականություններ
- Կազմակերպել տնօրենի աշխատանքային գրաֆիկը
- Հետևել և ճիշտ ուղղորդել փաստաթղթաշրջանառությունը
- Օգնել տնօրենին կազմակերպել հյուրերի ընդունելությունը
- Պատասխանել հեռախոսազանգերին
- Հետևել աշխատանքային տարածքի մաքրության պահպանմանը
- Պաշտոնեական պարտականություններից բխող այլ գործառույթների կատարում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն
- Օտար լեզուների իմացությունը (ռուսերեն, անգլերեն) կդիտվի որպես առավելություն
- Համակարգչային գիտելիքներ (excel,word)
- Հաղորդակցման բարձր ունակություններ (ընդունելությունների կազմակերպում)
- Կազմակերպված, պարտաճանաչ, պունկտուալ
- Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է՝ 09:00-17:30 մինչև ուրբաթ օրը, շաբաթ օրը՝ 10:00-15:00
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: