
Տնօրենի օգնական
AVANGARD GROUP
Նկարագրություն
«Ավանգարդ գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում տնօրենի օգնականի:
Պարտականություններ
- Աջակցել տնօրենին ամենօրյա գործերի պլանավորման հարցում
- Ընդունել մուտքային հեռախոսազանգեր, տրամադրել ուղղված հարցերի վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն կամ անհրաժեշտության դեպքում ուղղորդել համապատասխան մասնագետին
- Կատարել բոլոր մուտքային և ելքային նամակագրությունները
- Փաստաթղթերի կազմում և վարում, անհրաժեշտության դեպքում՝ թարգմանություն /ռուսերեն, անգլերեն/
- Հետևել արտաքին և ներքին /թղթային և էլեկտրոնային/ փաստաթղթերի շրջանառությանը և դրանց պահպանմանը
- Գրասենյակ ներկայացած այցելուների այցի նպատակի մասին տրամադրել ինֆորմացիա Տնօրենին
- Նոր աշխատակիցներին Ընկերության կառուցվածի և կարգերի մասին իրազեկում/ ներգրավման կազմակերպում
- Կոորդինացնել և ուղղորդել ներքին պահանջագրերը
- Հետևել կազմակերպության ներքին կարգապահական կանոններին և սահմանված նորմերին
- Մասնակցել հանդիպումների և ժողովների կազմակերպման աշխատանքներին, կազմել արձանագրություն
- Կազմակերպության ստորաբաժանումներիի միջև կապի ապահոում
- Կազմակերպության կորպորատիվ մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպում
- Ժամանակին և պատշաճ կերպով կատարել տնօրենի հանձնարարությունները
- Ապահովել Տնօրենի հանձնարարականների ժամկետների վերահսկումը
- Գրասենյակի մաքրության վերահսկողություն և անհրաժեշտ տնտեսական ու գրենական պարագաների առկայության ապահովում
- Իրականացնել ադմինիստրատիվ այլ գործառույթներ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- MS Office, E-mail, Xerox, Scan և այլն
- Պատասխանատվության զգացում
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Ճշտապահություն
- Ժամանակի կառավարում
- Կազմակերպչական ունակություններ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմային միջավայրում աշխատելու մոտիվացիա և կարողություն
- Խնդիրները լուծելու ունակություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Սեռ՝ իգական
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից –ուրբաթ, 09։00-18։00
Ընդմիջում՝ Գործատուի միջոցների հաշվին:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները հայերեն լեզվով:
«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն հայկական շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին:
«Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն լիցենզավորված ընկերություն է, որն ունի անհրաժեշտ լիցենզիաներ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: «Ավանգարդ Գրուպ» ՍՊԸ-ն ՀՀ-ում ունի իր ուրույն տեղը մեքենանների և մեխանիզմների ավտոհավաքակայանով: