
Տնօրեն
SAS FOOD COURT
Նկարագրություն
Սաս Ֆուդ Կորտը փնտրում է տնօրենի:
Սննդի կետում անձնակազմի ղեկավարում և աշխատանքի ճիշտ կազմակերպում` ընկերության ներքին կանոնակարգի համաձայն:
Պարտականություններ
- Նպաստել ստորաբաժանման տնտեսական ցուցանիշների բարելավման աշխատանքներին,
- Կազմակերպել աշխատողների աշխատանքային շահագրգռվածությունը բարձրացնելու համալիր միջոցառումների մշակման աշխատանքները,
- Ընկերության ղեկավարությանը բարեխիղճ աշխատանքի համար աշխատողներին պարգևատրելու առաջարկներ ներկայացնել,
- Վերահսկողություն իրականացնել պահեստներում ապրանքանյութական արժեքների պահպանման կանոնների ապահոման նկատմամբ,
- Վերահսկողություն իրականացնել սրահում առկա տեխնիկական սարքավորումների աշխատանքներին,
- Ապահովել նյութական և ֆինանսական ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման ապահովում և դրանց կորուստների նվազեցում,
- Տնօրենը իր աշխատանքի ընթացքում պարտավորվում է ցուցաբերել բարձր պատասխանատվություն և կարգապահություն` պահպաներով Ընկերության կողմից սահմանված վարքագծի կանոնները:
Պահանջներ
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ,
- Բարձրագույն կրթություն (Գործարար Կառավարում, կառավարում),
- Microsoft Office ծրագրի հետ աշխատելու ունակություն,
- Առաջադրանքների իրականացման ընթացքում ճշգրտություն պահպանելու ունակություն,
- Դինամիկ միջավայրում աշխատելու պատրաստակամություն և դրական վերաբերմունք։
Հավելյալ նշումներ
Բարձր մրցակցային աշխատավարձ։
ՍԱՍ Ֆուդ կորտը հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ սահմանեց «Ready to eat» հասկացությունը: Այս հարմարավետ վայրում հավաքվում են մարդիկ, ովքեր կարող են փորձել բազմազան ճաշատեսակներ, տնական բաղադրատոմսերով պատրաստված պիցցաներ, լցոնած կարտոֆիլներ, քաղցրեղեն և այլն: Գնումներն առավել հարմարավետ դարձնելու համար հաճախորդները կարող են պատվիրել ցանկացած ուտեստ՝ զանգահարելով 8 777 հեռախոսահամարով կամ այցելելով www.sas.am կայքը: Ծավալելով բազմամյա գործունեություն՝ ՍԱՍ Ֆուդ կորտը կարողացավ իր ուրույն տեղը զբաղեցնել արագ սննդի ոլորտում և այժմ էլ շարունակում է ձեռք բերել լայն ճանաչում ու վայելել հաճախորդների գոհունակությունը: SAS Food Court-ը ներկայանում է նոր նախագծով SAS Food Court Տնական ` յուրօրինակ փաթեթավորմամբ, համեղ, պատրաստի ուտեստների լայն տեսականիով:Բոլորիս կողմից սիրված տնական ուտեստները պատրաստված են բացառապես բնական հումքից, առանց հավելումների, հերմետիկ փակված վակումային նորագույն տեխնոլոգիայով: