Get our free app. It won't take up space on your device

Թիմի ղեկավար / վաճառքի տնօրեն

"ԱՄԿՕ" ՍՊԸ

Industry: Sales, Business Development, Executive, Upper Management
Deadline: 6/19/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 600,000-1,000,000 ֏

Նկարագրություն

“ԱՄԿՕ” ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի Եվրոպական բրենդերի տնտեսական ապրանքների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնց մեջ մտնում է նաև Hobby բրենդը: Ընկերությանը անհրաժեշտ է թիմի ղեկավար և վաճառքի տնօրեն իր անձնական մեքենայով:

Աշխատավարձը՝ 600.000 -1.000.000դրամ

Պարտականություններ

  • Վաճառքի թիմի աշխատանքի վերահսկում, աջակցում նրանց անձնական և մասնագիտական աճին,
  • Ընկերության կողմից կազմակերպված յուրաքանչյուր առևտրային ակցիայի ժամանակին և բարձորակ անցկացում,
  • Իր թիմի աշխատակիցների կողմից գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման գործընթացի վերահսկում,
  • Ռազմավարական կարևորություն ունեցող հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և ամրապնդում,
  • Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում և ռազմավարական պլանների մշակում,
  • Թրեյնինգների և ցուցադրությունների վարում՝ ըստ պահանջ,
  • Թիմի գործունեության և աշխատանքի արդյունավետության վերաբերյալ զեկույցների պատրաստում,
  • Թիմում դրական մթնոլորտի խրախուսում և խթանում,
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ իր պարտականությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն վաճառքների, մարքեթինգի կամ կառավարման ոլորտում,
  • Տնտեսական և սննդի ապրանքների դիստրիբուցիոն վաճառքի փորձ,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Հաղորդակցման և բանակցելու գերազանց հմտություններ,
  • Վաճառքի և սպասարկման գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Վաճառքի թիմին մոտիվացնելու կարողություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office),
  • Վարորդական վկայականի և անձնական մեքենայի առկայությունը պարտադիր։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 09:00-18:00։

Դիմելու համար ուղարկել ռեզյումե։

Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media