Get our free app. It won't take up space on your device

Թիմի ղեկավար

Complex Supply LLC

Location: Բալահովիտ
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Customer Support, Client Care, Executive, Upper Management
Deadline:
7/11/2026

Նկարագրություն

Կոմպլեկս Սփլայ ՍՊԸ ընկերությանը անհրաժեշտ է թիմի ղեկավար, ով պատասխանատու է թիմի աշխատանքների կազմակերպման, համակարգման և արդյունավետության բարձրացման համար։ Ապահովում է առաջադրանքների ճիշտ բաշխումը, աշխատակիցների աջակցությունը և սահմանված նպատակների իրականացումը։ Ունի զարգացած առաջնորդական, հաղորդակցման և խնդիրների լուծման հմտություններ։

Պարտականություններ

1. Թիմի կառավարում

  • Աշխատակիցների հավաքագրում և վերապատրաստում.

  1. Մասնակցություն աշխատակիցների ընդունմանը

  2. Նորեկների ադապտացում աշխատանքին

  3. Վաճառքի ներկայացուցիչների համար ընդհանուր առմամբ և նշանակված տարածքներում աշխատանքի հմտությւնների ուսուցանում և ճեպազրույցների անցկացում

  • Առաջադրանքների սահմանում.

  1. Աշխատանքային գրաֆիկների, երթուղիների և ամենօրյա կոնկրետ առաջադրանքների նշանակում։

  2. Կատարված արդյունքների մոնիթորինգ

  • Մոտիվացիա.

  1. Թիմային առողջ միջավայրի պահպանում

  2. Կոնֆլիկտների լուծում

  3. Խթանման համակարգերի մշակում

2. Աշխատանքի վերահսկողություն և համակարգում

  • Կարգապահական հսկողություն.

  1. Ընկերության չափորոշիչներին համապատասխանության ստուգում

  2. Արտաքին տեսք

  3. Հաճախորդների հետ հաղորդակցման կանոնակարգեր

  • Դաշտային վերահսկողություն.

  1. Վաճառքի ներկայացուցիչների հետ ամենօրյա այցելություններ (մանրածախ առևտրի կետեր, գրասենյակներ)՝ աշխատակիցների աշխատանքը իրական պայմաններում գնահատելու համար

  2. Հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը

3.Վերլուծություն և հաշվետվություն

  • Արդյունքների մոնիթորինգ.

  1. Վաճառքի պլանի կատարման վերահսկողություն և իրականացում

  2. Դրամական մուտքերի պլանների և ընդհանուր դեբիտորական պարտքերի վերահսկողություն և կատարում

  3. KPI-ի և մարկետինգային գործընթացների կատարում և արդյունավետության վերլուծություն

  4. CRM աշխատանքի ամենօրյա վերանայում և վերահսկողություն

  • Հաշվետվություններ.

  1. Դաշտային տվյալների մոնիթորինգ և հավաքագրում, ինչպես նաև ամփոփ հաշվետվությունների կազմում ղեկավարության համար
  2. Ավարտված աշխատանքների առաջարկ և քննարկում ղեկավարության հետ

4.Հաճախորդների և գործընկերների հետ փոխգործակցություն

  • Բանակցություններ.

  1. Հաճախորդների հետ բարդ կամ հակասական խնդիրների լուծում։
  • Հնարավորությունների որոնում.

  1. Վաճառքների ծավալի ավելացման հետ կապված ցանկացած հնարավորության մշակում և իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
  • Աշխատաքնային փորձ
  • Մեքենայի առկայություն
  • Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ
09։00-18։00

Company օverview
address
Address
մ. Կոտայք, գ. Բալահովիտ, 1-ին փ., թ. 72
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 300090

Մենք Կոմպլեքս Սփլայն ենք, HoReCa ոլորտի սպառվող ապրանքների և նյութերի ամենամեծ և փորձառու մատակարարը։ Մենք ունենք ավելի քան 5000 ք.մ. պահեստային տարածքներ և առաքման սեփական ծառայություն, որոնք աշխատում են ժամանակակից ու առաջադեմ ծրագրային ապահովումով.

Մատակարարների աշխարհագրությունը ներառում է Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Իրան, իսկ մեր մասնաճյուղերը հաջողությամբ գործում են նաև Ռուսաստանում, Ղազախստանում և Վրաստանում։

Ամենակարևորը, մենք ունենք կայացած ու ընկերասեր թիմ, որի անդամները միշտ պատրաստ սատարել և աջակցել մեր նորեկներին։

Բարի գալուստ։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media