Թիկնապահ - վարորդ
VAGHARSH EV VORDINER CONCERN LLC
Նկարագրություն
Ընկերությունը հրավիրում է աշխատանքի փորձառու և պատասխանատու թիկնապահ-վարորդի։
Պարտականություններ՝
- Ղեկավարի անվտանգ և ժամանակին տեղափոխում,
- Անվտանգության ապահովում ուղևորությունների և հանդիպումների ընթացքում,
- Ավտոմեքենայի տեխնիկական վիճակի և մաքրության վերահսկում,
- Անհրաժեշտության դեպքում այլ ծառայողական հանձնարարությունների կատարում։
Պահանջներ՝
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ վարորդի կամ վարորդ-թիկնապահի պաշտոնում,
- Վարորդական իրավունքի B կարգ,
- Երևան քաղաքի և հարակից տարածքների գերազանց իմացություն,
- Ֆիզիկական լավ պատրաստվածություն՝ ՊԱՐՏԱԴԻՐ
- Զսպվածություն, պատասխանատվություն և գաղտնիություն պահպանելու կարողություն,
- Դատվածության բացակայություն։
Աշխատանքային պայմաններ՝
- Կայուն աշխատանք,
- Մրցունակ աշխատավարձ՝ ըստ հարցազրույցի արդյունքների։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV)
Հեռ․՝ 033 009 089
«Վաղարշ և որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ում, որտեղ հավաքված են մեկ արժեհամակարգի մարդիկ, և այդ արժեհամակարգը՝ թիմը, վերածվում է միատարր մարմնի, որի շնորհիվ մեր ամենամյա նպատակները գնալով դառնում են ավելի հավակնոտ: Մեր ընկերության հաջողության գաղտնիքը՝ գիտելիքի շարունակական կատարելագործումն է:
Ընկերության՝ առաջարկների նկատմամբ բաց լինելը խրախուսում է նախաձեռնողական մշակույթ: