Թիկնապահ / պահնորդ
BIATHLON GROUP LLC
Նկարագրություն
Բիաթլոն Գրուպ ընկերությունը աշխատանքի է հրավիրում լիցենզավորված թիկնապահների և պահնորդների
Պարտականություններ
- Պահպանվող անձի անվտանգության ապահովում
- Տարածքի և օբյեկտի անվտանգության ապահովում
- Պարբերական շրջայցերի իրականացում
- Ներքին կարգապահության վերահսկում
- Արագ և ճիշտ արձագանք արտակարգ իրավիճակներում
Պահանջներ
- Կարգապահություն և պարտաճանաչություն
- Աշխատանքային փորձ տվյալ ոլորտում
- Պատասխանատու և վստահելի անձինք
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Կայուն և երկարաժամկետ աշխատանքի մոտիվացիա
- Ֆիզիկապես պատրաստված թեկնածուներ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամենօրյա և հերթափոխային
Բիաթլոն Գրուպ ՍՊԸ անվտանգության, պահնորդական և մասնավոր հետաքննության ոլորտում գործող պրոֆեսիոնալ ընկերություն է, որը միավորում է բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետների թիմ։ Մենք տրամադրում ենք համալիր պաշտպանական լուծումներ՝ ներառյալ ֆիզիկական անվտանգություն, թիկնապահական ծառայություններ, մասնավոր հետաքննություններ և OSINT վերլուծություն։
Մեր առաքելությունն է ստեղծել անվտանգ միջավայր, կանխել ռիսկերը և պաշտպանել մեր հաճախորդների շահերը՝ անկախ իրավիճակից։ Մենք աշխատում ենք ընկերությունների, կազմակերպությունների, անհատների և միջազգային գործընկերների հետ՝ առաջարկելով անհատականացված և արդյունավետ լուծումներ։