Get our free app. It won't take up space on your device

Թղթակցային հարաբերությունների և ակրեդիտիվների բաժնի մասնագետ

Mellat bank CJSC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Accounting, Audit, Banking, Finance
Deadline:
12/16/2026

Նկարագրություն

Մելլաթ բանկ ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Թղթակցային հարաբերությունների և ակրեդիտիվների բաժնի մասնագետի հետևյալ նախապայմաններով`

Պարտականություններ

  • Միջազգային, միջբանկային փոխանցումների ընդունում, ձևավորում, ուղարկում
  • Bankmail, CBANet համակարգերով աշխատանք
  • SWIFT / SPFS համակարգերով աշխատանք
  • Թղթակցային հաշիվների բացում, վարում, փակում
  • Միջբանկային գործառնությունների ընթացիկ սպասարկում
  • Էլեկտրոնային միջոցներով ստացված և ուղղարկված հաղորդագրությունների գրանցում
  • Ակրեդիտիվների փաստաթղթերի ընդունում, պայմանագրերի կազմում և ընթացիկ սպասարկում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
  • SWIFT համակարգով փոխանցումների իմացություն
  • ՀԾ Բանկ, Bankmail, CBANet համակարգերի իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • Ակրեդիտիվների իմացություն
  • Բարձր պատասխանատվություն, աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ, լարված միջավայրում աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր` երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամեր` 09:00-17:30.

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով

Company օverview
address
Address
Ք. Երևան, Չարենցի 19
address
Number of employees
16-50
Phone
Phone
060388888

“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media