Get our free app. It won't take up space on your device

Տեխնոլոգ, կոնյակի արտադրության մասնագետ / Վարպետ

Կոնյակի և գինիների արտադրության խոշոր ընկերություն

Industry: Other, Production, Operations
Deadline: 4/9/2023
City: Yerevan
Employment type: Full time
Work experience: Senior

Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում տեխնոլոգ, կոնյակի արտադրության մասնագետի / Վարպետի։

Պարտականություններ

• Վարել ալկոհոլային խմիչքների (կոնյակ, վիսկի, գինի) խառնուրդների պատրաստման գործընթացը.

• Մուտքագրված հումքի (կոնյակի սպիրտ, գինենյութ) և պատրաստի արտադրանքի որակի վերահսկում;

• Ապրանքների ընդունում բեռնատար մեքենաներից, ցիստեռններից դեպի արտադրամաս;

• Ապրանքների տեղափոխում մի արտադրամասից մյուսը;

• Կոլերի, օշարակի եփում, փափկեցված, օսմոտիկ ջրի պատրաստում, խառնուրդի պատրաստում;

• Արտադրանքի ֆիլտրում;

• Արտադրանքի որակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիրի մշակում;

• Արտադրանքի որակի գնահատման համտեսային հանձնաժողովի աշխատանքներին մասնակցություն;

• Կառուցվածքային ստորաբաժանումներին մեթոդային աջակցության տրամադրում՝ արտադրատեխնոլոգիական գործունեության հետ կապված բոլոր հարցերում;

• Խոտանի և անորակ արտադրանքի պատճառների վերլուծություն, մասնակցություն՝ դրանց վերացման միջոցառումների մշակմանը;

• Հումքի և պատրաստի արտադրանքի հաշվառում;

• Արտադրության մեջ առաջադեմ տեխնոլոգիական գործընթացների ներդնում, տեխնոլոգիական մակարդակի բարելավման աշխատանքների կառավարում։

Պահանջներ․

• Բարձրագույն կրթություն (կամ միջնակարգ մասնագիտացված կրթություն + 5 տարի և ավելի մասնագիտացված աշխատանքային փորձ);

• Ալկոհոլային խմիչքների արտադրության ձեռնարկություններում աշխատանքային փորձը որպես տեխնոլոգ՝ ՊԱՐՏԱԴԻՐ Է;

• Կոնյակի, գինիների և վիսկիի արտադրության տեխնոլոգիայի իմացություն;

• Արտադրության տեխնոլոգիական պատրաստման օրենսդրական և նորմատիվ ակտերի, ստանդարտների և տեխնիկական բնութագրերի իմացություն;

• Հումքի, նյութերի, պատրաստի արտադրանքի տեխնիկական պահանջների մասին իմացություն;

• Զտիչ սարքավորումների մասին իմացություն;

• Ուշադրություն՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվության պատրաստման հարցում;

• Արտադրական գծերի կարգավորում;

• Աշխատանքի կազմակերոպում՝ սպիրտների ընդունումից մինչև շշալցման համար պատրաստ արտադրանքի պատրաստ լինելը:

Պայմաններ

• Սոցիալական ապահովություն. աշխատանքային օրենսդրությանը համապատասխան զբաղվածություն, կայուն աշխատավարձ (աշխատավարձ + ամսական KPI), հիվանդության արձակուրդ և վճարվող արձակուրդ;

• Շահավետ հեռանկար՝ զարգացում դինամիկ ընկերությունում, պրոֆեսիոնալների թիմում կարիերա կառուցելու հնարավորություն;

• Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2;

• Աշխատանք՝ ժամանակակից, հարմարավետ գրասենյակում;

• Կորպորատիվ բջջային կապ

Հետաքրրքված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական (CV) նշված էլ․ հասցեին։

How to apply?
Log in or send your resume
Email
Email is required
Password
Password is required Forgot password?

Send your resume to

apply242597@job.am