Get our free app. It won't take up space on your device

Տեխնոլոգ

"Apache Group" LLC

Industry: Production, Operations
Deadline: 4/12/2024
City: Abovyan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Open to international applicants
Job posting has expired

Նկարագրություն

«Ապաչի Գրուպ» ՍՊԸ-ն փնտրում է հրուշակեղենի արտադրության ոլորտը հստակ պատկերացնող, կամային ուժեղ հատկանիշներով տեխնոլոգ-հրուշակագործների:

Պարտականություններ

  • Վերահսկել արտադրական տեխնոլոգիաների գործընթացները,
  • Իրականացնել արտադրության տեխնոլոգիական մակարդակի, տեխնոլոգիական պատրաստվածության, օգտագործվող նյութերի, հավաքվող միավորների մշակման որակի գնահատում,
  • Ցանկացած նոր ներկրվող հումքի, որակական և քանակական փոփոխության դեպքում տվյալ արտադրատեսակի նորմատիվի թարմացում և ներկայացում,
  • Մասնակցություն արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական կանոնակարգերի և տեխնոլոգիական սխեմաների կազմման աշխատանքներին,
  • Մասնակցություն տեխնոլոգիական պրոցեսների մշակմանը և ներդրմանը, սարքավորումների և հանդերձանքի ընտրությանը, տեխնոլոգիական գործառնությունների կատարելագործմանը, արտադրանքի բաղադրատոմսերի լրամշակմանը և ճշգրտմանը, միջազգային հավաստագրման համար փաստաթղթերի և փորձանմուշների պատրաստամանը,
  • Տեխնոլոգիական գործընթացների և տեխնիկական հագեցվածության թերությունների բացահայտում, դրանց կատարելագործման և բարելավման առաջարկների գեներացում,
  • Հաստատված տեխնիկական պայմաններով արտադրության ապահովում,
  • Սննդի անվտանգության սահմանված նորմերին մշտապես վերահսկում,
  • Առավել նպատակահարմար նյութերի ընտրություն, որակի ստուգում,
  • Պատրաստի արտադրանքի բնութագրերի ստուգում և փաստաթղթավորում,
  • Նոր արտադրատեսակների բաղադրագրերի կազմում, ինչպես նաև հին բաղադրագրերի բարելավում՝ հաշվի առնելով հումքի որակը, արտադրանքի կառուցվածքը, սննդային արժեքները։

Պահանջներ

  • Բարձրագույն համապատասխան կրթություն
  • Հումքի, կիսաֆաբրիկատների և պատրաստի արտադրանքի պահպանման պայմանների ու պահանջների իմացություն
  • Տեխնոլոգիական սարքավորումների տեսակների, շահագործման կանոնների իմացություն
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան հաստիքում
  • MS Office համակարգի լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Վերլուծական մտածելակերպ

Հավելյալ նշումներ

  • Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-18:00

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) էլ. հասցեին, կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարին։

Spread the word! Share this job on social media