
Տեխնիկական Խմբի Ղեկավար
GSS LLC
Նկարագրություն
"GSS" ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐԻ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`
- Ուսումնասիրել համակարգի նախագծային փաստաթղթային բազան
- Պլանավորել համակարգի տեղադրման աշխատաքները
- Ձևավորել թիմ, անհրաժեշտության դեպքում համալրել տեխնիկական թիմն անհրաժեշտ մասնագետներով և/կամ արհեստավորներով
- Կազմակերպել տեխնիկական աշխատանքները պլանավորմանը համապատասխան
- Համակարգել համաժամանակյա մի քանի նախագծեր
ՊԱՀԱՆՋՆԵՐ`
- Աշխատանքային փորձ՝ 3 տարի
- Մեծածավալ աշխատանքներ կազմակերպելու և կառավարելու հմտություններ
- Տեխնիկական թիմ (խումբ) կառավարելու հմտություն
- Բարձր պատասխանատվության զգացում, ճշտապահություն և ճկունություն
- Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
- Համակարգչային գիտելիքներ
- Նախաձեռնող
- Վերլուծական մտածողություն
Հավելյալ նշումներ
Առանց լուսանկարի և ազատ ոճի լուսանկարներով CV-ները չեն դիտարկվում:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV նշված էլ. հասցեով:
2010թ․-ից ի վեր խնայողության տարատեսակ համակարգերի մշակման և տարածման գործում մեր մասնագետների ներգրավվածությունը 2016թ․-ին հանգեցրեց ՋիԷսԷս (GSS: Global Saving Systems, թարգմանաբար՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ) ընկերության ձևավորմանը, որի հիմնական նպատակն է Հայաստանում զարգացնել վերականգնվող էներգիայի ոլորտը: Իսկ երբ նույն թվականի վերջին կատարվեցին օրենսդրական բարեփոխումներ, ստեղծվեցին նպաստավոր պայմաններ մեր գաղափարներն ավելի արագ կյանքի կոչելու համար: Եվ արդեն շուրջ 8 տարի է մեր ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ ...
Մեր շնորհիվ հարյուրավոր էներգասպառողներ՝ ՀՀ բոլոր մարզերում, դարձել են ինքնավար արտադրողներ: Ինչի արդյունքում նրանք զերծ են մնում էլեկտրաէներգիայի սակագնի շարունակական գնաճից և վերջին չորս և հաջորդ 25 տարիների ընթացքում մթնոլորտ չի արտանետվելու շուրջ 2.601.984 տոննա CO2: