Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական սպասարկման պլանավորման և կազմակերպման մասնագետ

Glasswork

Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Deadline: 6/6/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Ռազմավարական գործառույթներ

  • Համակարգում է Ընկերության սարքերի և սարքավորումների տեխնիկական գրականությունը,
  • Կազմում է սարքերի և սարքավումների ուղղիչ և կանխարգելիչ սպասարկման պլանը՝ համաձայն սարքավորումների տեխնիկական պահանջների,
  • Իրականացնում է տեխնիկական սպասարկման տվյալների գրանցում գրանցամատյաններում (օնլայն գրանցամատյաններ),
  • Կազմում է բաժնի ընթացակարգը, իրականացնում է ընթացակարգով սահմանաված գործառույթների ներդման աշխատանքներ,
  • Մշակում և ներդնում է արտադրամասերից տեխնիկական սպասարկման պահանջագրերի և հետադարձ կապի մեխանիզմները,
  • Կապ է հաստատում տեխնիկական սպասարկման մասնագիտացված ընկերությունների հետ, համագործակցության լավագույն տարբերակները առաջարկում Ընկերության հիմնադիրներին։

Տեխնիկական և արտադրական միավորների սպասարկման կազմակերպման գործառույթներ.

  • Կազմակերպում և վերահսկում է կանխարգելիչ և ուղղիչ սպասարկման աշխատանքներն ըստ նախնական պլանի, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ընթացիկ սպասարկման աշխատանքներ,
  • Նշանակում է կանխարգելիչ սպասարկման աշխատանքների կատարողներին և պատասխանատուների,
  • Սահմանում է ժամկետներ, վերահսկում է, որպեսզի տեխնիկական սպասարկումն իրականացվի սահմանված ժամկետներում,
  • Պատասխանատու է տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գործիքների սարքինության, պահեստավորման համար,
  • Գնահատում, վերլուծում և կազմում է անհրաժեշտ ապրանքների և սարքերի պահանջագրերը, դրանք ներկայացնում է մատակարարման բաժնին, հետևում, որպեսզի մատակարարումն իրականցվի սահմանաված ժամկետներում,
  • Հետևում է, որպեսզի Ընկերության կոմունալ-տնտեսության սպասարկումն իրականացվի ըստ անհրաժեշտության, առաջացած խնդիրներին տալիս է լուծումներ,
  • Կազմակերպում է նոր արտադրամասերի հաստոցներով կահավորումը և գործարկումը։

ՄՌԿ գործառույթները

  • Համակարգում է իր ենթակայության ներքո գտնվող թիմերի աշխատանքները, վերահսկում է աշխատակիցների կողմից տեխնիկական և աշխատանքի անվտանգության նորմերի պահմանումը,
  • Հրահանգավորում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերը,
  • Պարբերաբար իրականացնում է օպերատորական թիմի ուսուցում, հրահանգավորում սարքերի, սարքավորումների, հաստոցների ընթացիկ սպասարկման մասով,
  • Պլանավորում է աշխատակիցների աշխատանքի ռեժիմը, արձակուրդները,
  • Հետևում է, որպեսզի աշխատակիցները պահպանեն Ընկերության ներքին կարգապահական կանոնակարգը,
  • Գնահատում, վերլուծում է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող աշխատակիցների կատարողականը, հանդես է գալիս բարելավման առաջարկություններով,
  • Մասնակցում է իր բաժնի թափուր հստիքների համալրման գործընթացին ըստ Ընկերությունում սահմանված կարգի:

Հաշվետվությունների պարտականություններ

  • Ներկայացնում է հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված ժամկետում,
  • Ներկայացնում է հաշվետվություն կոմունալ տնտեսության ընթացիկ ցուցանիշների և դրանց բածխման վերաբերյալ,
  • Տեխնիկական սպասարկաման մասով հաշվետվություն է ներկայացնում արտադրության տնօրենին, կոմունալ տնտեսության մասով հաշվետվություն է ներկայացնում ֆինանսական բաժնին։

Պահանջներ

  • Տեխնիկական կրթություն,
  • 1C, MS Office ծրագրերի իմացություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացություն։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6 օրյա աշխատանքային ռեժիմով, գտնվում է Ջրվեժում։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2


Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media