Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական սպասարկման մասնագետ (սարքավորումների և սանտեխնիկական ուղղվածությամբ)

Coffee House Company

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Installation, Maintenance, Repair
Deadline:
12/20/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու և նախաձեռնող տեխնիկական սարքավորումների սպասարկման մասնագետի, ով կապահովի Coffee House-ի մասնաճյուղերի սարքավորումների և սանտեխնիկական համակարգերի անխափան աշխատանքը։

Այս դերը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր սիրում են տեխնիկական աշխատանքը, արագ կողմնորոշվում են խնդիրների դեպքում և կարողանում են ինքնուրույն գտնել արդյունավետ լուծումներ։

Պարտականություններ

  • Այցելել մասնաճյուղեր՝ տեխնիկական խնդիրները բացահայտելու և տեղում լուծելու նպատակով։
  • Իրականացնել մասնաճյուղերի սարքավորումների պարբերական ստուգում, սպասարկում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում։
  • Սպասարկել և վերանորոգել սանտեխնիկական համակարգերը՝ ջրամատակարարում, ջրահեռացում, խողովակներ, ծորակներ և այլ հանգույցներ։
  • Օպերատիվ արձագանքել մասնաճյուղերից ստացվող տեխնիկական և սանտեխնիկական հայտերին։
  • Աջակցել նոր մասնաճյուղերի բացման և վերանորոգման տեխնիկական աշխատանքներին։
  • Համագործակցել մասնաճյուղերի պատասխանատուների և արտաքին մասնագետների հետ՝ խնդիրների արդյունավետ լուծման համար։


Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն կամ համապատասխան աշխատանքային փորձ։
  • Առնվազն 1 տարվա փորձ՝ որպես տեխնիկական սարքավորումների սպասարկման մասնագետ։
  • Սանտեխնիկական համակարգերի կառուցվածքի և վերանորոգման սկզբունքների իմացություն և փորձ։
  • Տեխնիկական սարքավորումների կառուցվածքի և աշխատանքի սկզբունքների իմացություն։
  • Գործիքներով աշխատելու և տեխնիկական խնդիրներն ախտորոշելու կարողություն։
  • Շինարարական և վերանորոգման աշխատանքների իմացություն։
  • Սուրճի պատրաստման սարքերի հետ աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Անձնային հատկանիշներ

  • Նախաձեռնողականություն․ ինքնուրույն գործելու և բարելավման առաջարկներ ներկայացնելու պատրաստակամություն։
  • Տեխնիկական մտածողություն․ սարքավորումների աշխատանքի սկզբունքները հասկանալու և անսարքությունները գնահատելու կարողություն։
  • Արագ կոմնորոշվելու ունակություն․արագ արձագանքելու և առաջնահերթությունները ճիշտ սահմանելու կարողություն։
  • Պատասխանատվություն․ առաջադրանքների որակյալ և ժամանակին իրականացման նկատմամբ հետևողականություն։
  • Ճկունություն և կազմակերպվածություն․ տարբեր աշխատանքային պայմաններին հարմարվելու և աշխատանքը արդյունավետ պլանավորելու կարողություն։
  • Արդյունավետ հաղորդակցման հմտություն․հարգալից և հստակ խոսք։

Ինչպե՞ս ենք գնահատելու հաջողությունը

  • Մասնաճյուղերի տեխնիկական խնդիրների օպերատիվ և արդյունավետ լուծում։
  • Սարքավորումների և սանտեխնիկական համակարգերի անխափան աշխատանքի ապահովում։
  • Տեխնիկական խափանումների կանխարգելում և կրկնվող խնդիրների նվազեցում։
  • Ստացված հայտերի ժամանակին և որակյալ իրականացում։
  • Իրականացված աշխատանքների որակի պահպանում։

Ի՞նչ ենք առաջարկում

  • Աշխատանք արագ զարգացող և ընդլայնվող ընկերությունում։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։

Եթե սիրում եք տեխնիկական աշխատանքը, արագ կողմնորոշվում եք խնդիրների դեպքում և ցանկանում եք ձեր հմտություններով ապահովել իրական արդյունք, ապա սպասում ենք Ձեր CV-ին։

Միացի՛ր Coffee House-ին և աճի՛ր մեզ հետ։

Company օverview
address
Address
Աբովյան 18
address
Number of employees
151-500

Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 50+ մասնաճյուղ Երևանում և մարզերում:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Reward system
Reward system
Trainings
Trainings

Spread the word! Share this job on social media