
Տեխնիկական սպասարկման մասնագետ
YOT NETWORKS LLC
Նկարագրություն
Տեխնիկական սպասարկման մասնագետի աշխատանքի համար կազմակերպությանը անհրաժեշտ են տեխնիկական կրթությամբ, հայերենի և անգլերենի լավ իմացությամբ տղաներ։
Պարտականություններ
- Արդյունավետ և ժամանակին պատասխանել բաժանորդների տեխնիկական բնույթի հարցերին,
- Բացահայտել և լուծել VOIP ուղղությունների տեխնիկական խնդիրները,
- Լուծել ծառայությունների հետ կապված խնդիրները հնարավորինս արագ, անհրաժեշտության դեպքում փոխանցել համապատասխան բաժիններ,
- Հետևել գործընկերների կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին,
- Ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի և արդյունքների վերաբերյալ անմիջական ղեկավարին:
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Windows օպերացիոն համակարգի իմացություն,
- Անսարքությունների բացահայտման հմտություններ,
- Տեխնիկական հմտություններ (համակարգչային գիտելիքներ, նոր ծրագրեր արագ սովորելու ունակություններ),
- Սպասարկման և գրավոր հաղորդակցման հմտություններ,
- Հայերենի և անգլերենի լավ իմացություն
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Ֆիքսված աշխատավարձ՝ 150․000 դրամ + բոնուսներ (միջինը՝ 250․000+ դրամ)։
Աշխատանքի բոլոր հմտությունները սովորեցնում ենք տեղում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00։