Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական սպասարկման բաժնի օգնական

Mr. GYROS

City: Yerevan
Employment type: Full Time
Industry: Installation, Maintenance, Repair
Deadline:
1/17/2022
Job posting has expired

Նկարագրություն

Մր․ ԳԻՐՈՍ ընկերությունը փնտրում է տեխնիկական սպասարկման բաժնի օգնականի՝ ընկերության համապատասխան բաժնին միանալու համար։

Պարտականություններ

  • Ընկերության ներսում ծագած տնտեսական և տեխնիկական խնդիրներին արագ արձագանքում և լուծման գործընթացի արդյունավետ կազմակերպում
  • Ընկերության սարքավորումների և գործիքների տեխնիկապես ճիշտ շահագործման և վերանորոգման կազմակերպում
  • Ընկերությանը էլեկտրաէներգիայով, գազով, ջրով և այլ ռեսուրսներով անխափան մատակարարման ապահովման կազմակերպում
  • Սարքերի ձեռքբերման, մոնտաժման, տեղադրման և տեղափոխման աշխատանքների կազմակերպում, ընթացիկ վթարային և պլանային ստուգումներ և սպասարկում
  • Աշխատակիցներին տեխնիկայի անվտանգ օգտագործման նորմերի և կանոնների ուսուցում

Պահանջներ

  • Կազմակերպչական հմտություններ
  • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու ունակություն
  • Վերլուծական մտածելակերպ, որոշումներ կայացնելու ունակություն
  • Մարդկանց հետ շփվելու, բանակցություններ վարելու հմտություններ
  • Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

Մեր թիմին միանալու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական նշված էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
Amiryan 4/5
address
Number of employees
1-15
Phone
Phone
0037410502232

Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն:

See more

Spread the word! Share this job on social media