Տեխնիկական սարքավորումների տեղադրող
GSC LLC
Նկարագրություն
GSC-ի մասին
«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն շուրջ 10-ից ավելի տարի է գործում անվտանգության համակարգերի ոլորտում և հանդիսանում է Hikvision-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Ընկերությունը ներմուծում, վաճառում, տեղադրում և սպասարկում է անվտանգության համակարգեր՝ տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և «խելացի տուն» լուծումների ոլորտներում։
«ՋԻ-ԷՍ-ՍԻ» ՍՊԸ-ն համարվում է անվտանգության ոլորտի առաջատարներից մեկը և պաշտոնական գործընկեր է մի շարք համաշխարհային բրենդների՝ Hikvision, ITC, Rubezh, DSC, TOTEN, Delta, Paritet, Ruijie։ Ընկերության հաճախորդների շարքում են ՀՀ պետական մարմիններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր մասնավոր կազմակերպություններ։
Ձեր մասին
Որպես տեխնիկական սարքավորումների տեղադրող՝ Ձեր հիմնական նպատակն է ապահովել անվտանգության համակարգերի որակյալ տեղադրում, մասնակցել սպասարկման և վերականգնողական աշխատանքներին, ինչպես նաև աջակցել հաճախորդներին սարքավորումների արդյունավետ օգտագործման հարցում՝ նպաստելով GSC ընկերության բարձր մասնագիտական ստանդարտների պահպանմանը։
Պաշտոնի մասին
Որպես տեխնիկական սարքավորումների տեղադրող՝ Դուք կունենաք հետևյալ հիմնական պարտականությունները.
- Անվտանգության համակարգերի (տեսահսկման, մուտքի հսկման, հակահրդեհային և այլ) տեղադրում և մոնտաժում՝ ըստ նախագծային պահանջների,
- Տեխնիկական սխեմաների և հրահանգների ճիշտ կիրառություն մոնտաժման ու սպասարկման ընթացքում,
- Գործիքների և սարքավորումների անվտանգ և արդյունավետ օգտագործում,
- Հաճախորդներին սարքերի օգտագործման և անվտանգության հիմնական կանոնների պարզ և հասկանալի ներկայացում,
- Անհրաժեշտ փաստաթղթերի ու բանավոր ցուցումների տրամադրում հաճախորդներին,
- Համագործակցություն թիմի անդամների հետ և աշխատանքային կարգապահության պահպանում։
Անհրաժեշտ հմտություններ
- Կրթություն՝ տեխնիկական կամ հարակից ոլորտում,
- Բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Տեխնիկական գործիքների (դռել, պերֆերատոր և այլն) հետ աշխատելու հմտություններ,
- Ֆիզիկական բավարար տվյալներ,
- Բարձր հաղորդակցման հմտություններ,
- Աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
Համալրման փուլեր
- Հարցազրույց Magnus-ի ներկայացուցչի հետ։ Այս փուլում պարզվում է ձեր նախնական հետաքրքրվածությունը հաստիքով և կազմակերպությամբ,
- Հարցազրույց GSC ընկերության հետ։ Այս փուլում գնահատվում է ձեր մասնագիտական և մշակութային համապատասխանությունը,
- Փորձաշրջան։ Այն տևում է մի քանի օր և ներառում է ծանոթացում աշխատանքային միջավայրին, հմտությունների ստուգում և գնահատում, թե որքան արագ և արդյունավետ կկարողանաք յուրացնել նոր աշխատանքը։
Ինչու՞ միանալ GSC-ին
- Աշխատել անվտանգության համակարգերի ոլորտում առաջատար ընկերությունում,
- Զարգացնել տեխնիկական հմտություններ և ստանալ փորձ առաջատար բրենդների սարքավորումների հետ,
- Ներգրավվել խոշոր պետական և մասնավոր նախագծերում,
- Աշխատել թիմում, որտեղ արժեքավորվում են կարգապահությունը, պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը։
Վայելել ընկերության կողմից տրամադրվող բենեֆիթները․
- Ծառայողական մեքենայի տրամադրում,
- Լանչի ապահովում աշխատակիցների համար,
- Առողջապահական ապահովագրություն (6 ամիս և ավել աշխատած աշխատակիցների համար),
- Բոնուսներ՝ կատարողականի հիման վրա,
- Մրցակցային աշխատավարձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 10:00 – 19:00։
Գտնվելու վայրը՝ Երևան։
Աշխատանքի տեսակ՝ ամբողջ դրույք։
Աշխատանքի պայմանագիր՝ մշտական։
GSC ընկերությունը հիմնադրվել է 2014 թ-ին։ Այն ՀՀ տարածքում գործող առաջար ընկերություններից է, ով զբաղվում է անվտանգության սարքավորումների ներմուծմամբ, մանրամեծածախ վաճառքով, դրանց տեղադրմամբ և սպասարկմամբ։
Ընկերությունը զբաղվում է նաև հակահրդեհային, կայանատեղիների, մուտքի-ելքի հսկման համակարգերի, աուդիոհամակարգերի ներմուծմամբ տեղադրումով և սպասարկմամբ։
GSC ընկերությունը հանդիսանում է մի շարք բրենդերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից է «HIKVISION» համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշը