Տեխնիկական պայմանների նախագծերի համակարգող (ինժեներ)
Veolia Djur CJSC
Նկարագրություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը փնտրում է Տեխնիկական պայմանների նախագծերի համակարգող (ինժեներ), ով կմիանա իր մասնագիտական թիմին և կնպաստի ջրամատակարարման ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ու զարգացմանը։
Պարտականություններ
- Ընկերության ուժերով իրականացվող տեխնիկական պայմանների առաջարկների խոշորացված նախահաշիվների կազմում, դրանց լուծումների տեղում ստուգում, վերանայում, համակարգում;
- Ընկերության հետ պայմանագրային կարգով աշխատող նախագծային կազմակերպությունների աշխատանքների համակարգում, Ընկերության ուժերով տրված տեխնիկական պայմանների առաջարկների հիմքով, այդ նախագծային կազմակերպությունների կողմից իրականացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, տեխնիկական և նորմատիվային լուծումների ստուգում, կատարողական ակտերի և ժամկետների հսկում, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման ելակետերի ստուգում և համապատասխան միացման նախահաշիվների կազմում;
- Նախագծման ենթակա տեխնիկական պայմանների առաջարկների հիմքով նախագծային կազմակերպությունների կողմից ներկայացված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փաթեթների ուսումնասիրում, տեխնիկական և նորմատիվային լուծումների ստուգում;
- Ընկերության կայքում տեղադրված շին. մոնտաժային միավոր գների եռամսյակային ժամկետների հսկում և համակարգում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն;
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ;
- Թիմային աշխատանք;
- Հաղորդակցման հմտություններ;
- Կազմակերպչական ունակություններ;
- Համակարգչային հիմնական կիրառական ծրագրերի տիրապետում (Ms Office, PowerPoint, G Suite);
- Վարորդական վկայականի պարտադիր առկայություն:
Հավելյալ նշումներ
Ընկերությունը տրամադրում է՝
- Առողջության ապահովագրություն,
- 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ:
Աշխատանքի հասցեն գտնվում է՝ ք. Երևան, Աբովյան 62:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: