
Տեխնիկական մասնագետ
LITOKOL
Նկարագրություն
Լիտոկոլ ընկերությանն անհրաժեշտ է տեխնիկական մասնագետ
Պարտականություններ
- Ապրանքների տեխնիկական չափանիշների կառավարում
- Գույություն ունեցող եվրոպական և տեղական ստանդարտների ուսումնասիրություն և ստանդարտավորման ապահովում
- Պրոյեկտներում շինարարական լուծումների տեխնիկական հսկողության ապահովում ըստ նախօրոք սահմանված ժամանակացույցի և ընթացակարգի
- Սեմինարների ծրագրերի կազմում ըստ շինարարական լուծումների
- Շինարարական լուծումների ուսուցում շինարարաներին և վարպետներին
Պահանջներ
- Բարձրագույն տեխնիկական կրթություն
- Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Սթրեսակայունություն
Հավելյալ նշումներ
Համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձինք կարող են ուղարկել ինքնակենսագրականները նշելով հաստիքի անվանումը։
Litokol ընկերությունն իրականացնում է բարձրորակ շինարարական նյութերի, մասնավորապես սոսինձների, ներքին և արտաքին հարդարման սվաղանյութերի, կարանյութերի, ծեփամածիկների արտադրություն`ամենատարբեր կերամիկական սալիկների, խճանկարի, բնական քարերի, կղմինդրների փակցման համար, ինչպես նաև ջերմա և ձայնամեկուսիչ նյութերի արտադրություն`լողավազանների, շինությունների ճակատային մասերի և այլ համապատասխան վայրերի վերանորոգման համար: