Տեխնիկական հսկողության ինժեներ
Khakhamyan Heritage
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու և պատասխանատու տեխնիկական հսկողության ինժեներ, ով կիրականացնի շինհրապարակի անկախ տեխնիկական վերահսկողություն և կապահովի շինարարական աշխատանքների իրականացումը՝ համապատասխան հաստատված նախագծերին, տեխնիկական նորմերին և գործող բարձր շինարարական ստանդարտներին։
Պարտականություններ
- Իրականացնել շինարարական աշխատանքների որակի անկախ տեխնիկական հսկողություն
- Ապահովել բոլոր աշխատանքների խիստ համապատասխանությունը նախագծային փաստաթղթերին, հաստատված տեխնիկական լուծումներին և գործող շինարարական նորմերին
- Վերահսկել մոնոլիտ, քարային, ջրամեկուսացման, ֆասադային, տանիքային, հարդարման և բարեկարգման աշխատանքների որակը
- Իրականացնել նախագծային, ճարտարապետական և ինժեներական լուծումների խիստ վերահսկում՝ բացառելով ցանկացած չհամաձայնեցված շեղում կամ փոփոխություն
- Իրականացնել նախագծային փոփոխությունների տեխնիկական գնահատում և մասնակցել դրանց համաձայնեցման գործընթացին
- Վաղ փուլում բացահայտել տեխնիկական, կառուցվածքային և շահագործման ռիսկերը
- Վերահսկել կատարողական փաստաթղթերի ամբողջականությունը և ճշգրտությունը (ակտեր, սերտիֆիկատներ, փորձարկման արձանագրություններ, սխեմաներ և այլն)
- Կառավարել դիտարկումների, խախտումների և աշխատանքների ծավալների հաշվառման համակարգը՝ ապահովելով թափանցիկություն և վերահսկելիություն
- Ապահովել օբյեկտի հանձնման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ամբողջական փաթեթը
Պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն շինարարության ոլորտում
- Առնվազն 10 տարվա մասնագիտական փորձ շինարարության ոլորտում
- Առնվազն 5 տարվա փորձ տեխնիկական հսկողության կամ որակի վերահսկման դիրքերում
- Բիզնես և/կամ պրեմիում դասի բնակելի համալիրների, բարձրակարգ օբյեկտների շինարարության հաստատված փորձ
- Ավարտված և հաջողությամբ հանձնված նախագծերի պորտֆոլիո
Մասնագիտական կոմպետենցիաներ
- Շինարարական գործընթացների համակարգային և ամբողջական ընկալում՝ նախագծումից մինչև իրականացում
- Նախագծային փաստաթղթերի խորքային վերլուծություն և հակասությունների վաղ բացահայտում (AR, KJ, KM, OV, VK, EOM, SS)
- Տեխնիկական և կառուցվածքային ռիսկերի կանխատեսում՝ թերությունների և վերանորոգման անհրաժեշտության նվազեցման նպատակով
- Շինարարական որակի վերահսկման բարձր չափանիշների կիրառում՝ համապատասխանությունը ապահովելու համար նախագծային և նորմատիվ պահանջներին
- AutoCAD ծրագրի առաջադեմ օգտագործում՝ տեխնիկական փաստաթղթերի վերլուծության և ստուգման նպատակով
- Կատարողական և տեխնիկական փաստաթղթերի համակարգային կառավարում՝ ամբողջականության և ճշգրտության ապահովմամբ
Առավելություն կտա
- BIM մոդելների կիրառման գործնական փորձ նախագծային և շինարարական վերահսկման գործընթացներում
- Autodesk Revit ծրագրի առաջադեմ իմացություն
- Շինարարության թվային վերահսկման և կառավարման համակարգերի օգտագործման փորձ
Khakhamyan Heritage is a company that introduces a new culture of living where urban active life combines with serenity of nature. The company's AMANOO residential district is a gated green community located on the top of Yerevan, 2.5km away from downtown Yerevan and near the former Nork Forest. The luxury and green residential complex offers exemplary architecture, interior and surrounding landscape harmony, biometric architecture design, and a low-rise building with a limited number of residents. AMANOO has 75% green area with 1,100 mature and mainly evergreen trees and growing, as well as water areas, including lakes, waterfalls, and rivers.