
Տեխնիկական հսկող
Masoor Studio
Նկարագրություն
Վերահսկել շինարարական աշխատանքները՝ համաձայն իրականցված դիզայն փաթեթի պահանջների, հետևել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքին:
Պարտականություններ
- Տեխնիկական հսկողությամբ ապահովել կատարվող աշխատանքների համապատասխանությունը շինարարական նորմերին և կանոններին, ինչպես նաև նախագծանախահաշվային փաստաթղթերին,
- Ստուգել կատարող շինարարների կողմից կառուցման աշխատանքներում օգտագործվող նյութական ռեսուրսների որակը, հավաստող փաստաթղթերի առկայությունը, դրանց համապատասխանությունը ստանդարտներին, տեխնիկական և այլ նորմատիվային պահանջներին,
- Ստուգել բոլոր ծավալային չափերը և հաշվարկները, որոնք ներկայացրել է պատվիրատուին՝ վճարման համար,
- Իրականացնել պարբերական որակական հսկողություն, կատարել աշխատանքների ծավալների չափագրումներ և մասնակցել կատարողական ակտերի կազմմանը, ստուգմանը և հաստատմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն` քաղաքաշինության, ճարտարագիտության,ճարտարապետության կամ այլ տեխնիկական ոլորտներում,
- Նմանատիպ պաշտոնում աշխատելու առնվազն 2 տարվա փորձ,
- Համակարգչային ծրագրերին (MS Windows, MS Office,) տիրապետում.Microsoft Project, AutoCAD և ArchiCAD ծրագրերի իմացությունը ցանկալի է:Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ: Մանրուքներին ուշադրություն դարձնելու ունակություն և բծախնդրություն,
- Դինամիկ միջավայրում աշխատելու ունակություն, լարվածությանն ու ճնշմանը դիմակայելու կարողություն,
- Միաժամանակ բազմատեսակ առաջադրանքներ կատարելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն և պատասխանատու մոտեցում աշխատանքին:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը՝ լրիվ դրույք, երկուշաբթի-ուրբաթ,
Աշխատանքային ժամերը՝ 09:30-19:00:
Համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականը ուղարկել նշված էլ. հասցեին:
Masoor Studio -ն դիզայնի ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում 2021թ., մասնագիտացած է ինտերիերի, էքստերիերի և ճարտարապետական դիզայնի մեջ։ Ընկերությունն առանձնանում է կահույքի և տարածքի ձևավորման ճկուն լուծումներով, ինչպես նաև նորարարական և էկոլոգիապես պատասխանատու մոտեցումներով։ Masoor Studio-ն առաջարկում է ծառայություններ բնակելի և կոմերցիոն ինտերիերների, արտաքին տարածքների, վիզուալիզացիայի և բրենդինգի բնագավառներում։ Ընկերությունը նաև մշտապես թարմացնում է իր մոտեցումները՝ համապատասխանելով ոլորտի նորարարություններին, ինչի շնորհիվ ստեղծում է ժամանակակից և հարմարավետ միջավայրեր։