
Տեխնիկական հսկիչ
Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ
Նկարագրություն
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն իրեն պատվիրակած դպրոցների և մանկապարտեզների կառուցման և վերանորոգման համար փնտրում է տեխնիկական հսկիչների՝ (տեխնիկական հսկիչի հավաստագիրը պարտադիր պայման է)։
Մարզային աշխատողները հնարավորության դեպքում տեխնիկական վերահսկողություն կիրականացնեն իրենց համապատասխան մարզերի շինարարական օբյեկտներում։
Պարտականություններ
- Վերահսկել շինարարական աշխատանքների գործընթացը, վերահսկել և ստուգել նշահարման աշխատանքները, շինարարության ընթացքում ստուգել և չափագրել գեոդեզիական նիշերը,
- Պարբերաբար ստուգել բոլոր կատարված շինմոնտաժային աշխատանքների որակն ու տեխնոլոգիական հերթականությունը, նրանց համապատասխանությունը նախագծին, շինարարական նորմերին և կանոններին, հատուկ աշխատանքների տեխնիկական պայմաններին,
- Ստուգել շինարարությունում օգտագործվող նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների և ինժեներական սարքավորումների որակը հաստատող սերտիֆիկատների, տեխնիկական անձնագրերի և լաբորատոր փորձարկումների և վերլուծությունների արդյունքների գոյությունը և, նախագծի ու արտադրանքի որակի պահանջներին անհամապատասխանության դեպքում, արգելել դրանց օգտագործումը, այն ձևակերպելով համապատասխան ակտերով,
- Կապալառուի կողմից վարվող շինարարության ընդհանուր մատյանում նշել նկատողությունները և դիտողությունները հայտնաբերված թերությունները և դրանց վերացման մասին համապատասխան գրառումները,
- Մասնակցել հեղինակային հսկողության, պետական քաղաքաշինական հսկողության և այլ լիազորված մարմինների կողմից անցկացվող շինարարության որակի ստուգումներին և հետևել հայտնաբերված թերությունների ժամանակին վերացմանը,
- Անավարտ աշխատանքների և զգալի թերությունների հայտնաբերման դեպքում կազմել նրանց ցանկը, սահմանել վերացման ժամկետները և անհապաղ տեղյակ պահել իր անմիջական ղեկավարին,
- Ստորագրել սառեցված (կոնսերվացված) կամ դադարեցված շինարարական օբյեկտների ընդունումը՝ նշելով օբյեկտների տեխնիկական վիճակը,
- Մասնակցել ինժեներական կոմունիկացիաների և կառույցների, խողովակաշարերի, էլեկտրասարքավորումների փորձարկումներին՝ ստորագրելով համապատասխան փորձարկման ակտեր,
- Վարել շինարարության ընդհանուր մատյան, կանոնավոր կերպով գրանցել օրական կատարված աշխատանքների ընթացքը, շինհրապարակ ներմուծվող կոնստրուկցիաների, իրերի, նյութերի քանակը և որակը,
- ՆԽ-ի (նախաձեռնող խումբ) և կապալռուի հետ համատեղ կազմել և վավերացնել ծածկվող աշխատանքների ընդունման ակտերը,
- Վավերացնել կապալառուի կողմից կազմված և վճարման ներկայացվող կատարողական ակտերը,
- Պատասխանատու է կատարողական ակտում բերված աշխատանքների ծավալների իսկության և որակի համար,
- Ստորագրել շինարարության ավարտական ակտերը,
- Նշված ակտերը չվավերացնելու դեպքում գրավոր ներկայացնել պատճառները,
- Շենքերի և կառույցների եւ ծրագրի բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների անհամապատասխանությանը, կայունությանը և հուսալիությանը սպառնացող թերությունների հայտնաբերման դեպքում անհապաղ տեղյակ պահել իր անմիջական ղեկավարին,
- Ապահովել, որպեսզի իր անմիջական ղեկավարը իրազեկված լինի շինարարության ընթացքում ցանկացած չնախատեսված հողօգտագործման մասին,
- Ձեռնարկել գործողությունների ամենօրյա դաշտային մոնիտորինգ ` ապահովելու համար դրանց համապատասխանությունը բնապահպանական և սոցիալական կառավարման պլաններին (ԲՍԿՊ)` ներառյալ բողոքների լուծման մեխանիզմի կիրառումը, պատրաստել մոնիտորինգի օրական, ամսական հաշվետվություններ` շինհրապարակներից օժանդակ լուսանկարներով և տեսանյութերով,
- Իրակնացանել ԲՍԿՊ-ին համապատասխան Գործառնական Առողջության և Անվտանգության (ԳԱԱ) միջոցառումների իրականացման հսկողություն շինարարական հրապարակում,
- Անհապաղ իր անմիջական ղեկավարին տեղեկացնել ծրագրի հետ կապված ցանկացած պատահարի կամ վթարի մասին, որը ազդել է Ծրագրի վրա, և որը կարող է էական բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, բնակչության կամ աշխատողների վրա, օրինակ ՝ աշխատանքային պատահարներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ վնասվածքների կամ տրանսպորտային պատահարներ և այլն,
- Վերադասի կողմից տրված աշխատանքի բնույթին վերաբերող հանձնարարությունների և աշխատանքների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն, ճարտարապետաշինարարական, ճարտարագիտական ոլորտների մասնագիտություն,
- Առնվազն 3 տարվա տեխնիկական հսկիչի աշխատանքային փորձ,
- Տեխնիկական հսկիչի հավաստագրի պարտադիր առկայություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Վարորդական վկայական, ավտոմեքենայի առկայություն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը (ՀՏԶՀ) մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը գործել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ (ՀՍՆՀ) անվան տակ: ՀՍՆՀ ստեղծվել է 1996թ., հաջողությամբ ավարտել է Միջազգային զարգացման ընկերակցության կողմից ֆինանսավորվող երեք վարկային ծրագրեր` 1996-2000թթ. ՀՍՆՀ I (վարկ 2784-AM), 2000-2006թթ.` ՀՍՆՀ II (վարկ թիվ 3348-AM) և 2006-2015թթ.` ՀՍՆՀ III Ծրագիրն իր հիմնական վարկային ֆինանսավորմամբ (վարկ թիվ 4238-AM) և երեք լրացուցիչ ֆինանսավորումներով (4548-AM, 7847-AM և 5071-AM): ՀՍՆՀ իր գործունեության 20 տարիների ընթացքում իրականացրել է ավելի քան 900 փոքրամասշտաբ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր:
Նկատի ունենալով ՀՍՆՀ-ի արդյունավետ գործունեությունը փոքրածավալ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների վերականգնման գործում, ՀՀ Կառավարությունը որոշել է շարունակել հիմնադրամի գործունեությունը և աստիճանաբար անցնել դեպի ավելի լայնածավալ միջհամայնքային ենթածրագրերի իրականացմանը: ՀՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 25-ի #1521-Ն որոշման համաձայն, Սոցիալական ներդրումների հիմնադրամը վերակազմավորվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի: Այն գործում է որպես ինքնավար հաստատություն, որը ղեկավարվում է Խորհրդի կողմից: