Տեխնիկական գործառնությունների համակարգող (ք․ Երևան)
Ucom
Նկարագրություն
Ucom-ը փնտրում է Տեխնիկական գործառնությունների համակարգողի Երևան քաղաքում։
Պարտականություններ
- Համակարգել B2B/B2C համակցման և սպասարկման թիմի տեխնիկների աշխատանքները` ապահովելով ծառայությունների ժամանակին և ճշգրիտ մատուցում
- Տրամադրել տեխնիկական և գործառնական աջակցություն տեղադրման և սպասարկման ընթացքում
- Իրականացնել գործիքների, նյութերի և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխում՝ օպտիմալ աշխատանքի համար
- Կատարել ավարտված աշխատանքների և սպասարկման որակի ստուգումներ՝ հաճախորդի բարձր մակարդակի փորձառություն ապահովելու նպատակով
Պահանջներ
- Օպտիկամանրաթելերի տեղադրման, սպասարկման կամ տեխնիկական համակարգման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Թիմի աշխատանքների համակարգման և կազմակերպչական հմտություններ
- Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։