Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական գործառնությունների համակարգող

Ucom

Location: Kapan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Installation, Maintenance, Repair, Manual Labor, Sanitation
Deadline:
11/5/2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է Տեխնիկական գործառնությունների համակարգողի՝ քաղաք Կապանում։

Պարտականություններ

  • Համակարգել B2C համակցման բաժնի տեխնիկների աշխատանքները` ապահովելով ծառայությունների ժամանակին և ճշգրիտ մատուցում
  • Տրամադրել տեխնիկական և գործառնական աջակցություն տեղադրման և սպասարկման ընթացքում
  • Վերահսկել օպտիկամանրաթելային միացումների որակը՝ ապահովելով տեխնիկական բնութագրերի և ընկերության ստանդարտների համապատասխանություն
  • Իրականացնել գործիքների, նյութերի և մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխում՝ օպտիմալ աշխատանքի համար
  • Կատարել ավարտված աշխատանքների և սպասարկման որակի ստուգումներ՝ բարձր մակարդակի հաճախորդային փորձ ապահովելու նպատակով
  • Մշակել և կատարելագործել գործառնական ընթացակարգեր (SOPs) օպտիկամանրաթելերի տեղադրման և սպասարկման աշխատանքների համար

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան հեռահաղորդակցության, էլեկտրատեխնիկայի կամ հարակից ոլորտում
  • Ցանկալի է ունենալ փորձ օպտիկամանրաթելերի տեղադրման, սպասարկման կամ տեխնիկական համակարգման ոլորտում
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու կարողություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Ճկուն աշխատաժամերով աշխատելու պատրաստակամություն

Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media