Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական բաժնի ղեկավար

Lady Zone

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek, Overtime
Work experience: Senior
Industry: Installation, Maintenance, Repair, Project, Product Management
Deadline:
10/26/2026

Lady Zone-ի մասին

Lady Zone՝ Zone հոլդինգի կազմում գործող կանանց և աղջիկների համար նախատեսված մարզասրահների ամենամեծ ցանցն է Հայաստանում՝ 13 մասնաճյուղերով Երևանում։ Zone Holding-ը ներառում է մի շարք առողջ ապրելակերպին, գեղեցկությանը և սպորտին առնչվող բրենդներ՝ ձևավորելով առողջ և էսթետիկ էկոհամակարգ։

Lady Zone-ն առանձնանում է իր ժամանակակից սարքավորումներով, հարմարավետ միջավայրով և բարձր սպասարկման մշակույթով՝ դարձնելով մարզվելու պրակտիկան հաճելի և արդյունավետ։

Ձեր մասին

Որպես տեխնիկական բաժնի ղեկավար, դուք պատասխանատու եք Lady Zone մարզասրահների ամբողջ տեխնիկական համակարգերի անխափան աշխատանքի համար՝ սկսած մարզասարքավորումների սպասարկումից մինչև շինարարական և սանտեխնիկական խնդիրների կազմակերպում։ Դուք ղեկավարելու եք շուրջ 20 տեխնիկների թիմ և ապահովելու մարզասրահների բնականոն գործառնությունը՝ ապահովելով բարձր որակի սպասարկում և ժամանակին խնդիրների լուծում։

Կատարողական նպատակ 1․ Տեխնիկական աշխատանքների կազմակերպում և վերահսկում

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել 13 մասնաճյուղերում տեխնիկական սպասարկման աշխատանքները՝ ապահովելով անխափան գործառույթը,
  • Վերահսկել տեխնիկների և շինարարների աշխատանքը՝ ապահովելով որակի և ժամկետների պահպանումը,
  • Գնահատել խնդիրների առաջնահերթությունը և կազմակերպել շտապ լուծումները,
  • Կազմել և իրականացնել պլանային սպասարկման ժամանակացույց,
  • Վերահսկել մարզասարքերի, կահույքի, լուսավորության, օդափոխության և սանտեխնիկական համակարգերի վիճակը։

Կատարողական նպատակ 2․ Թիմի ղեկավարում և արդյունավետության բարձրացում

Հիմնական պարտականություններ

  • Կառավարել շուրջ 20 տեխնիկների թիմ՝ ապահովելով աշխատանքի հստակ բաշխում և կատարողականի մշտական վերահսկում,
  • Տրամադրել տեխնիկական հանձնարարականներ, խթանել թիմային համագործակցությունը,
  • Վերապատրաստել կամ վերահսկել նոր աշխատակիցների ներգրավումը տեխնիկական թիմում,
  • Ապահովել ներքին հաղորդակցության արդյունավետություն տեխնիկական բաժնի և այլ բաժինների միջև։

Պահանջներ

  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում,
  • Աշխատանքային փորձ՝ որպես տեխնիկական պատասխանատու կամ բաժնի ղեկավար՝ առնվազն 30 հոգանոց թիմի կառավարման փորձով,
  • Լայն գիտելիքներ տեխնիկական սպասարկման ոլորտում՝ ներառյալ կահույքի, մետաղյա և սանտեխնիկական աշխատանքների որակի վերահսկում,
  • Բարձր կազմակերպվածություն և պատասխանատվության զգացում։

Ինչու՞ միանալ Lady Zone-ին

  • Աշխատել առողջ ապրելակերպի և սպորտի ոլորտում առաջատար բրենդի թիմում,
  • Ղեկավարել մեծածավալ տեխնիկական գործընթացներ՝ 12 մասնաճյուղերում,
  • Աշխատել ընկերությունում, որտեղ գնահատվում է պատասխանատվությունը, պրոֆեսիոնալիզմը և նախաձեռնողականությունը,
  • Մրցակցային աշխատավարձ և զարգանալու հնարավորություն։

Հավելյալ նշումներ

Ի՞նչպես դիմել

Ուղարկեք Ձեր CV-ն PDF ֆորմատով, վերնագրի դաշտում նշելով՝ «Տեխնիկական բաժնի ղեկավար»։

Company օverview
address
Address
Ագաթանգեղոսի 6/1
address
Number of employees
51-150

Zone հոլդինգը մեծ ընկերություն է, որի մեջ ներառված է - Lady zone հատուկ կանանց և աղջիկների համար մարզասրահների ցանցը, Sun bath zone-ը ` արևայրուքի լավագույն վայրը աղջիկների և երեխաների համար, - Roof zone կոկտեյլ բառը, որտեղ մարդիկ կարող են անցկացնել իրենց միջոցառումները և ժամանցը:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media