Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական բաժնի ղեկավար

"Consel" LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Engineering, Architecture, Construction
Deadline:
10/9/2026

Նկարագրություն

«ԿՈՆՍԷԼ» ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու տեխնիկական բաժնի ղեկավար:

Պարտականություններ

  • Կառավարել և կազմակերպել ընկերության շին․հրապարակներում ինժեներական (օդորակման, օդափոխության, ջեռուցման, ՋՋ) համակարգերի իրականացման գործընթացները, համաձայն հաստատված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի,
  • Համակարգել ոլորտային ճարտարագետների, աշխատանքային խմբերի, ենթակապալառուների գործունեությունը,
  • Պլանավորել և վերահսկել շինհրապարակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ մատակարարումները (նյութեր, սարքավորումներ, գործիքներ), կազմակերպել նյութական արժեքների նպատակային և խնայողական օգտագործումը,
  • Կազմակերպել և ապահովել օբյեկտներում կատարվող աշխատանքների որակի, բյուջեի և ռիսկերի վերահսկողությունը, համապատասխան փաստաթղթային ձևակերպումները,
  • Հաղորդակցվել պատվիրատուների հետ, ապահովելով ընդհանուր աշխատանքների պլանավորումն ու իրականացումը, կատարված աշխատանքների փաստաթղթային ձևակերպումները, նախագծի փոփոխությունների համաձայնեցումն ու ձևակերպումը, հնարավոր խնդիրների կարգավորումը և այլն,
  • Օպերատիվ լուծել օբյեկտներում առաջացող տեխնիկական և կազմակերպչական խնդիրները,
  • Վստահված գործունեության տիրույթի ներքո իրականացնել ընթացիկ ու հեռանկարային պլանավորում, պատրաստել հաշվետվություններ, ներկայացնել առաջարկներ։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ԱՔՇ (ջերմագազամատակարարում և օդափոխություն, ՋՋ), Էներգետիկա, շինարարության կառավարում, կամ հարակից մասնագիտություն։ Ոլորտային մասնագիտական հավաստագրի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առնվազն 5 տարվա փորձ շինմոնտաժային աշխատանքների ոլորտում, որից առնվազն 2 տարին՝ ղեկավար պաշտոնում։ Միաժամանակ մի քանի շինարարական օբյեկտների աշխատանքը կազմակերպելու փորձ։ Շինարարական նախագծերի կառավարման հաջողված (ամբողջովին ավարտված) փորձը կդիտվի որպես առավելություն,
  • AutoCAD ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Առաջնորդելու, խնդիրներն արագ լուծելու և պատասխանատվություն ստանձնելու կարողություն և պատրաստակամություն:
Company օverview
address
Address
ք. Երևան Արարատյան 90/2
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 10 465070

ԿոնսԷլ-ը ավելի քան 25 տարվա փորձ ունեցող բազմապրոֆիլ ինժեներական ընկերություն է, որը Հայաստանում ձևավորում է ժամանակակից ինժեներական մշակույթ և նոր չափանիշներ է սահմանում ոլորտում։

Մենք ներկայացնում և կիրառում ենք աշխարհահռչակ բրենդների պրեմիում դասի ինժեներական լուծումներ՝ իրականացնելով նախագծեր օդորակման, օդափոխության և ջեռուցման համակարգերի, IT հովացման, ջրամատակարարման, լուսավորության, էլեկտրական սարքավորումների և տան ավտոմատացման ոլորտներում։

ԿոնսԷլ-ը կարևորում է շարունակական զարգացումն ու մասնագիտական կրթությունը և ակտիվորեն համագործակցում է մասնագիտական կրթական հաստատությունների հետ՝ օգնելով ուսանողներին ձեռք բերել գործնական գիտելիքներ։ Այս համագործակցության կարևոր օրինակներից է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ստեղծված ուսուցման լաբորատորիան, որը հագեցած է Mitsubishi Electric-ի ժամանակակից ուսուցողական սարքավորումներով։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Business trips
Business trips
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media