Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական բաժնի աշխատակիցներ

Երևանի Ավտոբուս

Location: Nor Nork, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek, In shifts
Work experience: Senior
Industry: Installation, Maintenance, Repair, Logistics, Transportation
Deadline:
6/21/2026

Նկարագրություն

<<Երևանի Ավտոբուս>> ՓԲ ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեխնիկական բաժնի աշխատակիցների

Պարտականություններ

1. Պահեստապետ

  • Պատասխանատվություն կրել պահեստի կառավարման և նյութական արժեքների համար
  • Իրականացնել ապրանքների մուտքի և ելքի վերահսկում
  • Հետևել պահեստում ապրանքների դասավորությանը
  • Նախաձեռնել և ներդնել պահեստի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող գործընթացներ
  • Անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
  • Ապրանքների ճանաչում
  • ՀԾ ծրագրի իմացություն (պարտադիր)
  • Աշխատավարձ՝ 400,000 դրամ (ներառյալ հարկերը)

2. Նորոգման արեհստանոցի պատասխանատու

  • հերթափոխի վարպետը իրականացնում է իրեն ենթակա անձնակազմի աշխատանքի վերահսկում, տալիս է առաջադրանքներ, վերահսկում դրանց կատարման ժամկետները,
  • ապահովում է մեքենաների, մեխանիզմների նորոգման աշխատանքների ժամանակին որակյալ կատարումը:
  • Աշխատավարձ՝ 380,000 դրամ (ներառյալ հարկերը)

3. Տեխնիկ հաշվառիչ

  • սահմանված ձևաչափերին համապատասխան իրականացնում է շարժակազմերի և ագրեգատների առկայության, տեղաշարժի, պահպանման, վերանորոգման, ավտոմոբիլային տրանսպորտի անվադողերի վազքի, վառելիքի և քսանյութերի սպառման հաշվառում,
  • վարում է ավտոտրանսպարտային միջոցների վազքի, մարտկոցների, անվադողերի շահագործման հաշվառում:
  • Աշխատավարձ՝ 320,000 դրամ (ներառյալ հարկերը)

4. Հերթապահ մեխանիկ

  • հերթապահ մեխանիկը իրականացնում է շարժակազմի տեխնիկական վիճակի հսկողությունը երթուղի դուրս գալու ժամանակ և երթուղուց վերադառնալուց հետո,
  • ապահովում է, որ անսարք տրանսպորտային միջոցները դուրս չգան երթուղի
  • երթուղի է բաց թողնում միայն տեխնիկապես սարքին շարժակազմ ` ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին համապատասխան, հատուկ ուշադրություն դարձնելով` արգելակային և ղեկային կառավարման համակարգին, լուսային սարքավորումների, ապակեմաքրիչների, դողերի վիճակին, վազքաչափի աշխատանքին, հետին տեսանելիության հայելիներին,
  • ապահովում է ուղեգրերում երթուղի դուրս գալու և երթուղուց վերադառնալու փաստացի ժամերը ` դրանք վավերացնելով <<հերթապահ մեխանիկ>> դրոշմիկով:
  • Հերթափոխով աշխատանք (4 օրը մեկ)
  • Աշխատավարձ՝ 270,000 դրամ (ներառյալ հարկերը)

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (տեխնիկական կրթություն)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական սպասարկման ոլորտում
  • MS Office ծրագրերի լավ իմացություն
  • Ուշադրություն դետալների նկատմամբ
  • Գործնական հմտություններ բազմապրոֆիլ վերանորոգման աշխատանքներում
  • Խնդիրների արագ ախտորոշման և լուծման ունակություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն
  • Լարված աշխատանքային պայմաններում արդյունավետ աշխատելու կարողություն

Հավելյալ նշումներ

  • Բժշկական ապահովագրություն
  • Կայուն աշխատանք ընկերական թիմում
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media