Get our free app. It won't take up space on your device

Տեխնիկական աջակցման մասնագետ

Ucom

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Junior
Industry: Customer Support, Client Care
Deadline:
10/28/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք տեխնիկական աջակցման մասնագետ Ucom ընկերությունում աշխատելու համար։

Եթե պատրաստ ես օգտագործել գիտելիքներդ, փորձդ և ունակություններդ՝ օգնելու մարդկանց մշտական և որակյալ կապ ունենալ, ապա հրավիրում ենք միանալ մեր թիմին։

Պարտականություններ

Ի՞նչ ես անելու որպես տեխնիկական աջակցման մասնագետ

  • Պատասխանելու ես հեռախոսազանգերին՝ լուծելով առաջացած տեխնիկական խնդիրները,
  • Հարցերի միջոցով բացահայտելու ես առաջացած խնդիրները,
  • Խնդիրներին տալու ես հնարավորինս արագ ու արդյունավետ լուծումներ,
  • Անհրաժեշտության դեպքում փոխանցելու ես խնդիրը համապատասխան բաժիններ,
  • Հետևելու ես բաժանորդի կողմից ներկայացված խնդրի լուծման ընթացքին

Պահանջներ

Դիմի՛ր, եթե

  • Ունես բարձրագույն կրթություն տեխնիկական ոլորտում
  • Քեզ ծանոթ են հետևյալ պրոտոկոլները՝ IPv4, TCP/UDP, DHCP & ARP
  • Կարողանում ես բացահայտել անսարքությունները
  • Ճկուն ես, արագ ես կողմնորոշվում և ունես համակարգչային ընդհանուր գիտելիքներ
  • Ունես գիտելիքներ բջջային սարքերի ծրագրերի վերաբերյալ
  • Ունես հայերեն գրագետ խոսք, ռուսերենի կամ անգլերենի իմացությունը ցանկալի է
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն

Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media