Տեխնիկ (բնակարանների սպասարկման համար)
Stay Inn Apartments
Նկարագրություն
Երևանի կենտրոնում գտնվող վարձակալության հանձնած բնակարանների տեխնիկական սպասարկման համար պահանջվում է տեխնիկ:
Պարտականություններ
- Կենցաղային տեխնիկայի վերանորոգում և սպասարկում,
- Ջրի, էլեկտրականության և սանտեխնիկայի հետ կապված խնդիրների լուծում.
- Օպերատիվ արձագանք խնդիրներին
Պահանջվող որակավորում
- Հիմնական գիտելիքներ էլեկտրականության, սանտեխնիկայի և տեխնիկական սարքավորումների վերաբերյալ,
- Նմանատիպ աշխատանքային փորձը ցանկալի է,
- Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն:
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, 1 օր ըստ ցանկության՝ հանգստան օր, ժամերը` 11:00-ից 19:00:
- Հնարավոր է դիտարկենք նաև կես դրույք տարբերակ վերանորոգումներ կատարելու համար։
- Աշխատավարձ՝ ամսական 200,000 ՀՀ դրամ + բոնուսներ։
- Հետաքրքրված անձինք կարող են զանգահարել 098204050։
Stay Inn Apartments-ը ավելի քան 10 տարի առաջարկում է կարճաժամկետ վարձակալության համար բնակարաններ Երևանի փոքր կենտրոնում։ Մեր բոլոր բնակարանները գտնվում են բացառիկ պայմանագրերով և գտնվում են ամենահարմար վայրերում՝ ապահովելով հարմարավետություն և հասանելիություն հյուրերի համար։
Մենք ստեղծել ենք պրոֆեսիոնալ թիմ, որը հոգում է յուրաքանչյուր մանրուքի մասին․ մաքրություն, տեխնիկական սպասարկում, արագ արձագանք և բարեկամական վերաբերմունք։ Մեր միջին վարկանիշը միջազգային հարթակներում կազմում է 4․8+, ինչը հաստատում է մեր ծառայությունների որակը։