
Տեսական դասընթացավար
VIP Driving
Նկարագրություն
Եթե տիրապետում եք ճանապարհային երթևեկության կանոններին, սիրում եք գիտելիք փոխանցել ու աշխատել ուսանողների հետ՝ մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Միացեք մեր թիմին որպես ավտոդպրոցի տեսական դասընթացավար և ձեր գիտելիքը ներդրեք ապագա վարորդների կրթության գործում։
Պարտականություններ
- Տեսական դասընթացների անցկացում Ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ,
- Ուսանողների պատրաստում տեսական քննության,
- Տեսանյութերի, սլայդների և ուսուցողական նյութերի պատրաստում և ներկայացում,
- Ուսանողների առաջադիմության մշտադիտարկում և խորհրդատվություն։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն,
- Դասավանդման փորձ,
- Ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն՝ ցանկալի է,
- Հաղորդակցման բարձր հմտություններ։