Տեսահսկման օպերատոր
Coffee House Company
Նկարագրություն
Coffee House Company-ն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և մանրուքներին ուշադրություն ցուցաբերող տեսահսկման մասնագետների, ովքեր կնպաստեն մասնաճյուղերի անխափան աշխատանքի և սպասարկման որակի վերահսկմանը։
Պարտականություններ
- Տեսահսկման համակարգերի միջոցով վերահսկել սպասարկման և աշխատանքային ստանդարտների պահպանումը,
- Պարբերաբար իրականացնել մասնաճյուղերի աշխատանքային գործընթացների դիտարկում և վերլուծություն,
- Մասնակցել շաբաթական հանդիպումներին՝ ներկայացնելով համապատասխան դիտարկումներ և թարմացումներ,
- Վերանայել մասնաճյուղերի ամենօրյա աշխատանքը, բացահայտել խնդիրները և դրանք հաղորդել մենեջերներին և Որակի կառավարման բաժնին,
- Կատարել հաստիքից բխող այլ պարտականություններ
Պահանջներ
- Աշխատանքային փորձ նմանատիպ ոլորտում
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Արագ կողմնորոշվելու և իրավիճակները գնահատելու կարողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն,
- Հերթափոխային և ճկուն աշխատանքային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Եթե ցանկանում ես աշխատել արագ զարգացող ու դինամիկ միջավայրում՝ միացի՛ր մեր թիմին։
Մենք կդիտարկենք բոլոր դիմումները, սակայն կապ կհաստատվի միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուների հետ։
Coffee House Company-ն Հայաստանում գործող take away ֆորմատի սուրճի վաճառքի առաջին և ամենախոշոր ցանցն է, որը հիմնադրվել է 2015 թվականին: Ընկերության ցանցը ներառում է 45+ մասնաճյուղ Երևանում և մարզերում: