Տեսահսկման օպերատոր
Garage Masters' Mall
Նկարագրություն
"Գարաժ Մաստերս Մոլ"- ին անհրաժեշտ են տեսահսկման օպերատորներ /իգական սեռ/ հերթափոխային գրաֆիկով (10:00-16:00 և 14:00-20:00 և 16։00-22։00-բոլոր հերթափոխերով աշխատելը պարտադիր է),։
Աշխատանքի մասին
- Տեսահսկման համակարգի միջոցով իրականացնել մոլի ներքին և հարակից տարածքում իրավիճակի շարունակական տեսահսկում,
- Արձանագրված խախտումների մասին անհապաղ տեղեկացնել Անվտանգության բաժնի ղեկավարին,
- Հետևել մեքենաների կայանմանը, խնդիրների առաջացման դեպքում արագ լուծում տալ դրանց,
- Շրջել մոլում, լրացնել խանութների մասին անհրաժեշտ տեղեկատվություն,
- Արագ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին,
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ և գործառույթներ։
Դիմի՛ր եթե՝
- Ուզում ես ունենալ հիմնական աշխատանք՝ հերթափոխային գրաֆիկով (10:00-16:00 և 14:00-20:00 և 16։00-22։00-բոլոր հերթափոխերով աշխատելը պարտադիր է),
- Ուշադիր ես մանրուքների նկատմամբ,
- Ճկուն ես և արագ ես կողմնորոշվում տարբեր իրավիճակներում,
- Աշխատանքային փորձը համանման ոլորտում ցանկալի է։
Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:
Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։