Տեսահսկման մասնագետներ (համակարգչային գիտելիքներով)
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հերթափոխային տեսահսկման մասնագետների:
Պարտականություններ
- Իրականացնել ընկերության օբյեկտներում տեղադրված տեսախցիկների և տեսահսկման համակարգերի մշտական կամ պարբերական վերահսկողություն։
- Դիտարկել տեսահսկման համակարգերի միջոցով ստացվող տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում արձանագրել կասկածելի կամ սահմանված կարգից շեղվող դեպքերը։
- Վերահսկել ընկերության տարածքներում աշխատակիցների, տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի և նյութական արժեքների տեղաշարժը՝ իր լիազորությունների շրջանակում։
- Հայտնաբերել և անմիջապես զեկուցել անվտանգության խախտումների, չարտոնված մուտքերի, գույքի վնասման, նյութական արժեքների հնարավոր կորուստների և այլ արտակարգ դեպքերի մասին։
- Վերահսկել տեսագրությունների պահպանման, արխիվացման և հասանելիության սահմանված կարգի պահպանումը։
- Իրականացնել անհրաժեշտ դեպքերի վերաբերյալ գրանցումներ և կազմել համապատասխան հաշվետվություններ։
Պահանջներ
- Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
- Տեսահսկման, անվտանգության կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
- Տեսահսկման համակարգերի և համապատասխան ծրագրերի օգտագործման հմտություն։
- Համակարգչային լավ հմտություններ։
- MS Office ծրագրերի իմացություն։
- Տեսագրությունների որոնման, դիտարկման և արխիվից դուրսբերման կարողություն։
- Բարձր ուշադրություն և կենտրոնացվածություն։
- Դիտողականություն և մանրուքները նկատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 08:00-20:00, 20:00-08:00, 3-րդ օրը հանգիստ։
Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։
։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։