Տեղեկատվական կենտրոնի մասնագետ հերթափոխային գրաֆիկով (ցերեկային և գիշերային)
Ucom
Նկարագրություն
Ucom-ը փնտրում է Տեղեկատվական կենտրոնի մասնագետ հերթափոխային գրաֆիկով (ցերեկային և գիշերային)։
Պարտականություններ
- Պատասխանել տեղեկատվական կենտրոնի մուտքային զանգերին
- Կատարել ելքային զանգեր՝ բաժանորդների ունեցած խնդիրների մասին տեղեկություն տրամադրելու նպատակով
- Տրամադրել ընկերության առաջարկների և ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ խնդիրների արդյունավետ լուծման և հաճախորդների կարիքները բավարարելու համար
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտություններ
- Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։
Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։
Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։
Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։