
Տեղեկատվական կենտրոնի մասնագետ
Ucom
Մենք փնտրում ենք Տեղեկատվական կենտրոնի մասնագետ Ucom ընկերության զանգերի կենտրոնում աշխատելու համար։
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Աշխատանքային գրաֆիկը՝ հերթափոխային (առավոտյան, կեսօր, երեկո, գիշեր):
Աշխատանքի պարտականություններ՝
- Պատասխանել տեղեկատվական կենտրոնի մուտքային զանգերին
- Կատարել ելքային զանգեր՝ բաժանորդների ունեցած խնդիրների մասին տեղեկություն տրամադրելու նպատակով
- Տրամադրել ընկերության առաջարկների և ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն
- Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ խնդիրների արդյունավետ լուծման և հաճախորդների կարիքները բավարարելու համար
Պահանջվող որակավորումներ՝
- Բարձրագույն կրթություն (կարոն են դիմել նաև ուսանողները)
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
- MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն
- Գերազանց հաղորդակցման հմտություններ
- Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտություններ
- Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն
Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։
Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։