Տեղեկատու - սպասարկող
Mellat bank CJSC
Աշխատանքի նկարագրություն
«Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում Տեղեկատու-սպասարկողի հետևյալ նախապայմաններով:
Աշխատանքային պարտականություններ (ոչ պարտադիր)
- Հաճախորդի սպասարկում
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում բանկի կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ
- Հեռախոսազանգերի ընդունում
Անհրաժեշտ հմտություններ (ոչ պարտադիր)
- Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների, տնտեսագիտության ոլորտում,
- Աշխատանքային փորձը ֆինանսաբանկային համակարգում ցանկալի է,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, պարսկերենի իմացությունը ցանկալի է,
- Համակարգչային ծրագրերի իմացություն,
- Կարգապահություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություն,
- Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
- Խնդրահարույց հաճախորդների հետ շփվելու և թիմային աշխատանքի ունակություն։
Լրացուցիչ տեղեկություն (պարտադիր)
Աշխատանքային օրեր` եկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամեր` 09:00-17:30.
Բոլոր այն անձինք, ովքեր հետքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են իրենց դիմումն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով
“Մելլաթ բանկ” Փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1992թ. մայիսին ՀՀ և ԻԻՀ միջև “Բարեկամության և համագործակցության մասին” համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի և ԻԻՀ “Մելլաթ” պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ “Մելլաթ” բանկի Երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է 1995թ. համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից 1995թ. հունվարի 10-ին տրված H-OՄ-1/4 արտոնագրի: 02.09.1997թ. Երևանի մասնաճյուղը վերակազմավորվել է դուստր բանկ փակ բաժնետիրական ընկերության՝ իրավաբանական անձի կարգավիճակով, իսկ 27.07.2005թ –ին վերանվանվել է որպես փակ բաժնետիրական ընկերություն: “Մելլաթ բանկ” ՓԲԸ-ն գրանցված է ՀՀ Կենտրոնական բանկում թիվ 78 գրանցման համարով: Կանոնադրական կապիտալը կազմում է 32,100,000,000 ՀՀ դրամ, որը ապահովել է ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը: ԻԻՀ "Մելլաթ բանկ"-ը հանդիսանում է բանկի միակ բաժնետեր: Հայաստանի "Մելլաթ բանկ"-ը ոչ միայն հեշտացրել է առևտրային հարաբերությունները, այլ նաև մասնակցել է երկու երկրների մի շարք ծրագրերին, ինչպես նաև ծառայություններ է մատուցում Հայաստանի ներքին շուկային: