
Տեղեկատու բաժնի աշխատակցուհի
Water World
Նկարագրություն
«Ջրաշխարհ»-ում աշխատանքի է հրավիրվում տեղեկատու բաժնի աշխատակցուհի:
Պարտականություններ
- Թարգմանություններ հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով,
- Աշխատանք հաճախորդների հետ,
- Հեռախոսազանգերի ընդունում,
- Հաճախորդների ընդունում, ինֆորմացիայի տրամադրում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հաղորդակցվելու, շփվելու, բանակցություններ վարելու կարողություններ,
- Հաճախորդների հետ կոնֆլիկտային իրավիճակներ շտկելու կարողություն,
- Առանձին և թիմում աշխատելու ունակություն,
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
- Աշխատանքային փորձը ցանկալի է,
- Տարիք` 18-30 տարեկան։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 11.00-19.00։
Երևանի ջրաշխարհը բացվել է 2001 թվականին։ Զբաղեցնում է 2.5 հետկար տարածք։ Ջրաշխարհը գտնվում է Երեւան քաղաքի գեղատեսիլ տարածքում և պատրաստ է միաժամանակ ընդունել և սպասարկել մինչև 2 հազար մարդու: Մենք առաջարկում ենք բոլոր պայմանները լավ հանգստի համար ՝ ջրային տարբեր տեսարժան վայրեր, ջակուզի, լողավազաններ, մանկական գոտիներ, VIP հանգստի գոտիներ, պրոֆեսիոնալ մերսման ծառայություններ, դաջվածք, լուսանկարչական ծառայություն, սրճարաններ, ռեստորաններ, հուշանվերների խանութ, հարմար ավտոկայանատեղի: Ջրաշխարհը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ջրի որակը ապահովվում է ժամանակակից սարքավորումներով, իսկ հաճախորդների անվտանգության մասին հոգ կտանեն փրկարարների և մարզիչների փորձառու թիմը: Սա հիանալի տեղ է ամառային տապից խուսափելու և ընտանիքի և ընկերների հետ անմոռանալի ժամանակ անցկացնելու համար: