Get our free app. It won't take up space on your device

Տեղամասի ղեկավար

Glasswork

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Production, Operations, Executive, Upper Management
Deadline:
7/23/2025

Նկարագրություն

Համակարգում է ալյումինի արտադրամասում արտադրական գործընթացները, իրականացնում է թիմի աշխատանքների բաշխում, կատարում է մասնագիտական աշխատանքներ։

Պարտականություններ

  • Կազմակերպում է թիմի ընթացիկ և պլանային աշխատանքները,
  • Ստանում է պատվերի ձևաթուղթն արտադրական գործընթաց սկսելու համար, ստուգում է տվյալները, իրականացնում է ճշգրտումներ,
  • Իրականացնում է աշխատանքի բաշխում տեղամասի աշխատակիցների միջև,
  • Հետևում է արտադրության համար անհրաժեշտ արտադրամասում առկա պաշարներին, տեղյակ է պահում արտադրամասի ղեկավարին մնացորդների վերաբերյալ,
  • Իրականացնում է արտադրամաս տեղափոխվող ապրանքների ճշգրտումը և ֆիզիկապես ընդունումը,
  • Հետևում է պատվերի իրականացման ժամկետներին,
  • Ըստ տրամադրված գծագրի հավաքում է կոնստրուկցիաներ,
  • Իրազեկված է Ընկերության ապրանքատեսակից,
  • Որակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է անմիջական ղեկավարին, առաջարկում լուծումներ,
  • Փոխարինում է արտադրամասի ղեկավարին նրա բացակայության ժամանակ իր տեղամասի համակարգման աշխատանքներում,
  • Օգնում է արտադրամասի մյուս աշխատակիցներին և փոխանցում է իր գիտելիքները պարբերաբար զարգացնելով կրտսեր աշխատակիցներին,
  • Հետևում է, որպեսզի արտադրական տարածքը, հաստոցները, սարք և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
  • Վերահսկում և կառավարում է արտադարամասի աշխատողների աշխատաժամանակը,
  • Վերլուծում է արտադրամասի համար կարևոր այն ապրանքների, գործիքների, գույքի ցանկը, որոնց մշտական առկայությունը տեղամասում անհրաժեշտ է, արտադրամասի ղեկավարին է առաջարկում և ներկայացնում վերոնշյալ ապրանքների ձեռք բերման ցանկ, հետևում է տեղամասում վերոնշյալ ապրանքերի մշտական առկայությանը,
  • Մասնակցում է արձակուրդների տարեկան պլանավորման գրաֆիկի կազմելուն,
  • Ստուգում է աշխատակիցների հաճախումների աշխատաժամանակի թերթիկը(Տաբել), ըստ հաճախումների ընթացակարգի կառավարում է արտադարամասի աշխատակիցների հաճախումները,
  • Հետևում է ներքին կարգապահական կանոնակարգերով և ներքին իրավական ալտերով ընդունված կարգապահական նորմերի պահպանմանը և իրագործմանը(աշխատակիցների հաճախումներ, աշխատանքն սկսելու և ավարտելու ժամերը, հանգստի ռեժիմ, արտահագուստի և պաշտպանիչ միջոցների կրել և այլն),
  • Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին։

Պահանջներ

  • Մասնագիտական աշխատանքային փորձ ալյումինե կոնստրուկցիաների ոլորտում,
  • Արտադրական հաստոցների հետ աշխատելու փորձ,
  • Համակարգչային հմտություններ,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Թիմում աշխատելու հմտություն,
  • Ֆիզիկական պատրաստվածություն։

Հավելյալ նշումներ

Ընկերությունը աշխատում է 6-օրյա աշխատանքային գրաֆիկով, գտնվում է Ջրվեժում։

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Number of employees
151-500
Phone
Phone
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2


Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Trainings
Trainings
Free parking
Free parking
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media