Տաք ուտեստի խոհարար
Paul Armenia
Նկարագրություն
Միջազգային ճանաչում ունեցող PAUL Armenia ընկերությունը իր պրոֆեսիոնալ թիմին միանալու համար փնտրում է փորձառու և պատասխանատու տաք ուտեստի խոհարարի: Եթե ուզում եք հարստացնել ձեր փորձը ֆրանսիական մշակույթով ու նոր հմտություններով, ապա ճիշտ ժամանակն է միանալ թիմին:
PAUL-ը ապահովում է ոչ միայն վերապատրաստումներ, այլ կարիերայի աճի դինամիկ և հեռանկարային հնարավորություններ:
Պարտականություններ
- Ժամանակին նախապատրաստել անհրաժեշտ մթերքները և ապահովել դրանց նախնական մշակումը,
- Պահպանել և հետևել մթերքի ջերմային մշակման կանոններին,
- Հետևել սննդի որակի և ժամկետների պահպանմանը,
- Աշխատել ճաշատեսակի ստանդարտեցված ժամանակացույցով,
- Ինքնուրույն պատրաստել ճաշատեսակները՝ ստանդարտեցված ձևով,
- Իրականացնել պատրաստի ուտեստի պատշաճ ձևավորում,
- Ժամանակին ուտեստը ներկայացնել մատուցողին,
- Հետևել անձնական հիգիենային,
- Ուտեստների նախապատրաստում և պատրաստում:
Պահանջներ
- Առնվազն 1 տարվա եվրոպական խոհանոցի աշխատանքային փորձ,
- Արական սեռ,
- Արագ կողմոնորշվելու ունակություն,
- Պատասխանատվություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 6 օրյա:
Դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կամ զանգահարեք նշված հեռախոսահամարով ժամը 10:00-17:00։
«PAUL»-ը հիմնադրվել է հեռավոր 1889 թվականին՝ հիմքում ունենալով ընտանեկան բիզնեսի լավագույն ավանդույթները։ Սկզբնապես գործելով որպես ֆրանսիական հացաբուլկեղենի խանութ` հետագայում այն ընդլայնվել է որպես խանութ, ապա սրճարան-ռեստորան։ Ներկայումս «PAUL International»-ը ղեկավարում են «PAUL»-ի հիմնադիր Ֆրանսիս Հոլդերի 4-րդ եւ 5-րդ սերունդները, որոնք անձամբ են հետևում ողջ գործընթացին՝ հացահատիկի ընտրությունից մինչև հաճախորդներին մատուցում։ «PAUL»-ը ներկայացվածություն ունի 34 երկրում և 620 խանութ ամբողջ աշխարհում։ Հայաստանում 2022թ:-ից գործում է «PAUL» ռեստորան և խանութներ՝ ունենալով 7 մասնաճյուղ մայրաքաղաք Երևանում՝ բերելով մշակույթի նոր մակարդակ և որակ հայկական շուկա։