Սուշիի խոհարար
Arji
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է սուշիի խոհարար։
Պարտականություններ
- Սուշիի և ռոլերի պատրաստում՝ ըստ հաստատված բաղադրատոմսերի։
- Բաղադրիչների թարմության և որակի ստուգում։
- Պատվերների ժամանակին պատրաստում և մատուցման ձևավորման պահպանում։
- Աշխատատեղի մաքրության և սննդի անվտանգության կանոնների պահպանում։
Պահանջներ
- Աշխատանքային փորձ՝ սուշի խոհարարի աշխատանքային փորձը պարտադիր է։
- Պարտադիր հմտություններ՝ սուշիի և ռոլերի պատրաստման տեխնիկայի իմացություն, հումքի ճիշտ մշակում և պահպանում, արագ ու կազմակերպված աշխատանք։
- Ցանկալի հմտություններ՝ տարբեր տեսակի սուշիների պատրաստման փորձ և թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքի վայր՝ ք. Երևան, Տիչինա 136
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ շաբաթական 6 օր, ժամը 10:00–22:00
Արժի ՍՊԸ — 2019 թվականին հիմնադրված ընկերություն, որը զբաղվում է արտադրությամբ, ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը արտադրում է բարձրորակ, միջազգային անվտանգության և հիգիենային համապատասխան սննդամթերք, միաժամանակ ներմուծում է միջազգային շուկայից ապրանքներ և ապահովում դրանց մանրածախ և մեծածախ վաճառք՝ Հայաստանում և արտերկրում: Արժի ՍՊԸ-ն առանձնանում է պրոֆեսիոնալ սպասարկմամբ, ժամանակակից արտադրական պրոցեսներով և հաճախորդի պահանջներին արագ հարմարվելու կարողությամբ: