Սուպերմարկետի մենեջեր
Basket Market LLC
Նկարագրություն
Սուպերմարկետների զարգացող ցանցը հրավիրում է աշխատանքի սուպերմարկետի մենեջերի։
Եթե ունեք կառավարման փորձ, առաջնորդելու հմտություններ և ցանկանում եք աշխատել կայուն ու զարգացող ընկերությունում, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Կազմակերպել և վերահսկել սուպերմարկետի ամենօրյա աշխատանքը։
- Կառավարել և համակարգել անձնակազմի աշխատանքը։
- Ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը։
- Վերահսկել ապրանքների առկայությունը, դասավորվածությունը և գնապիտակների համապատասխանությունը։
- Վերահսկել վաճառքի ցուցանիշները և նպաստել դրանց աճին։
- Կազմակերպել գույքագրումները և վերահսկել ապրանքային մնացորդները։
- Ապահովել ընկերության ներքին կանոնակարգերի և աշխատանքային գործընթացների պահպանումը։
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ մանրածախ առևտրի ոլորտում, ցանկալի է՝ ղեկավար պաշտոնում։
- Ղեկավարման և թիմի կազմակերպման հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
- Լավ հաղորդակցման և խնդիրների լուծման կարողություններ։
- MS Office ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Մենք առաջարկում ենք
- Մրցունակ աշխատավարձ և բոնուսային համակարգ։
- Պաշտոնական գրանցում։
- Կայուն և երկարաժամկետ աշխատանք։
- Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություն։
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
Միացե՛ք մեր թիմին և դարձեք մեր հաջողության մի մասը։
Աշխատանքի վայրը՝ Երևան, Կենտրոն, Վերին Անտառային թաղամաս, Աղբյուր Սերոբի փ․, շ․ 52/12
Դիմելու համար զանգահարեք՝ 091 344 577
Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը կայքի միյոցով կամ էլ․ փոստով