
Սուպերմարկետի բաժնի աշխատակիցներ
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը ընդլայնում է իր գործունեությունը և փնտրում է ակտիվ, պատասխանատու անձանց սուպերմարկետի տարբեր մասնաճյուղերում աշխատելու համար:
- Խորհրդատու-վաճառողներ
- Գանձապահներ
Պարտականություններ
- Հաճախորդների սպասարկում, նրանց խորհրդատվության տրամադրում,
- Ապրանքատեսականու մասին անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- Բաժնում ապրանքների դասավորվածության, գնապիտակների առկայության ստուգում,
- Հիգիենայի և անվտանգության կանոնների պահպանում
- Բաժնի ղեկավարի կողմից աշխատանքային պարտականություններից բխող այլ հանձնարարությունների կատարում
Գանձապահի՝
- Վաճառքների գրանցում, ապրանքների սքանավորում
- Կանխիկ և անկանխիկ դրամական գործարքների իրականացում
- Կանխիկի հաշվառում և վերահսկում
- Դրամարկղի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է
- Հաղորդակցման հմտություններ՝ գրագետ խոսք, հաճախորդների հետ բարեհամբույր շփման պատրաստակամություն
- Սթրեսակայունություն, արագ կողմնորոշվելու ունակություն
- Դրական տրամադրվածություն
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե էլ. հասցեին, (նամակի դաշտում պարտադիր նշել հաստիքի անվանումը) կամ դիմել մեզ նամակի միջոցով՝ համառոտ գրելով Ձեր կրթության, փորձի և հմտությունների մասին:
Աշխատաժամանակը՝ 6օրյա գրաֆիկ, օրական 8 ժամ, ընդմիջում 1ժամ
Տրամադրվում է բժշկական ապահովագրություն
հեռ. 055 833 971
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: