
Սուպերմարկետի առաքիչ
Gurmenia Gastromarket
Նկարագրություն
Սուպերմարկետին անհրաժեշտ են առաքիչներ: Աշխատանքային ժամերը 08:00-16:00 և 16:00-00:00: Առաքումը կատարվելու է Երևան քաղաքում:
Պարտականություններ
- պատվերները տանել համապատասխան հասցեներով և հանձնել պատվիրատուին
- ստանալ պատվերի համար վճարումը կանխիկ կամ անկանխիկ եղանակով
- հետևել ապրանքների պատշաճ վիճակով հանձնմանը
Պահանջներ
- վարորդական իրավունք
- Երևան քաղաքի հասցեների տիրապետում
- լեզուների իմացություն՝ անգլերեն և ռուսերեն,
- հաղորդակցման հմտություններ,
- արագ կողմոնորոշվելու ունակություն,
- տարիքը՝ մինչև 40,
- սեռը՝ արական:
Հավելյալ նշումներ
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով, հասցե՝ Թումանյան 5ա։
Գուրմենիա գաստրոնարկետը, յուրօրինակ և տարբերվող կոնցեպտով գաստրոմարկետ է, որն ունի 3 մասնաճյուղ՝ Աբովյան 17, Թումանյան 5ա, Վերին Պտղնի 1/1։
Գուրմենիայում Դուք կգտնեք բազում յուրօրինակ և հազվագյուտ ապրանքներ: Հագեցած և լայն տեսականիով բաժիններ, ինչպես նաև օրգանական ապրանքների բաժին: Ապրանքատեսականին միշտ թարմ է և որակյալ: Տեղում թխվող թարմ հացերի և հացաբուլկեղենի նկատմամբ անտարբեր մնալն անհնար է: Դե իսկ Գուրմենիայի կրուասանների տեսականին արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել Երևան քաղաքի բոլոր անկյուններում: Թարմ և բարձրորակ հումքից պատրաստվող խմորեղենները միշտ հիանալի տարբերակ են քաղցրասերների համար:
Իր ստեղծման օրվանից Գուրմենիան կարևորում է աշխատակիցների առողջ աշխատանքային մթնոլորը և թիմային աշխատանքը։ Այս թիմում յուրաքանչյուրն ունի իր ուրույն տեղը, որը զբաղեցնելով կկազմեք մեծ թիմի շղթայի մի մաս։