Սթեյքի Մասնագետ
ArtLife Property Management
Հիմնական պարտականություններ
Սթեյքի մասնագետը պատասխանատու կլինի բարձրակարգ սթեյքների և grill մսամթերքի պատրաստման համար՝ ArtLife Kempinski Residences Yerevan-ի խոհանոցային գործունեության շրջանակներում։
Դերը կենտրոնացած է պրեմիում մսամթերքի պատրաստման տեխնիկայի լիարժեք տիրապետման, հետևողական որակի ապահովման և միջազգային սթեյքհաուս ստանդարտներին համապատասխան բարձր խոհարարական մակարդակի պահպանման վրա։
Գլխավոր խոհարարի և խոհանոցի թիմի հետ սերտ համագործակցությամբ՝ սթեյքի մասնագետը կապահովի պատրաստման աստիճանների (doneness levels), արտադրանքի որակի և մատուցման ճշգրիտ իրականացում՝ նպաստելով հյուրերի համար բարձրակարգ և հիշարժան dining experience-ի ստեղծմանը։
Պարտականություններ
- Պատրաստել պրեմիում սթեյքներ միջազգային ստանդարտներին համապատասխան
- Ապահովել պատրաստման աստիճանների ճշգրիտ վերահսկում (rare, medium, well-done և այլն)
- Պահպանել համի, որակի և մատուցման հետևողականություն
- Սերտ համագործակցել գլխավոր խոհարարի հետ՝ ամենօրյա խոհանոցային աշխատանքի ապահովման համար
- Ապահովել բարձրորակ մսամթերքի ճիշտ պահպանում, մշակում և չափաբաժինների վերահսկում
- Հետևել սննդի անվտանգության, հիգիենայի և HACCP ստանդարտներին
- Վերահսկել արտադրանքի որակը և նվազեցնել կորուստները արդյունավետ աշխատանքի միջոցով
- Աջակցել մենյուի իրականացմանը և սեզոնային սթեյք առաջարկների պատրաստմանը
- Պահպանել մաքուր, կազմակերպված և պրոֆեսիոնալ աշխատանքային տարածք
- Նպաստել թիմային աշխատանքին և բարձր արդյունավետ խոհանոցային միջավայրի ձևավորմանը
Պահանջվող որակավորումներ
- 2–3+ տարվա փորձ (նախընտրելի է steakhouse կամ բարձրակարգ ռեստորան)
- Մսի կտորների, տավարի որակի խոր իմացություն
- Տարբեր պատրաստման աստիճանների (rare, medium, well-done և այլն) ճշգրիտ իրականացում
- Արագընթաց պրոֆեսիոնալ խոհանոցում աշխատելու փորձ
- Սննդի անվտանգության, հիգիենայի և HACCP ստանդարտների իմացություն
- Մանրուքների նկատմամբ բարձր ուշադրություն և հետևողականություն
- Թիմային մտածողություն և լավ հաղորդակցման հմտություններ
- Հայերեն՝ ազատ, ռուսերեն՝ բազային, անգլերեն՝ բազային
Ինչ ենք առաջարկում
- Հնարավորություն աշխատելու դինամիկ և զարգացող միջավայրում
- Մասնագիտական աճ և ազդեցություն բարձրակարգ խոհանոցային մակարդակում
At ArtLife Property Management, our team is made up of experts with long-standing experience in retail, food & beverage, event production and hospitality. We speak the language of every business we manage —because we’ve been there ourselves. We create seamless operations and vibrat commercial environments.