Сreative Content Producer
Lomano
Նկարագրություն
Մենք փնտրում ենք ակտիվ, կազմակերպված և ստեղծագործ մտածողությամբ կոնտենտ պրոդյուսերի, ով կղեկավարի մեր սոցիալական էջերի ամբողջ կոնտենտային գործընթացը՝ գաղափարից մինչև հրապարակում։
Մեզ պետք չէ պարզապես SMM մասնագետ, ով սպասում է պատրաստի նյութերի։ Մեզ պետք է մարդ, ով ինքնուրույն կկազմակերպի կոնտենտի արտադրությունը, կառաջարկի գաղափարներ, կհետևի նկարահանումներին, մոնտաժին, դիզայնին և անձամբ կվարի սոցիալական էջերը։
Պարտականություններ
- Մշակել կոնտենտի գաղափարներ և թեմաներ տարբեր ընկերություների & տարբեր ուղղությունների համար։
- Աշխատել հիմնադրի/ղեկավարի հետ՝ մտքերը, գաղափարները և բիզնեսային պատմությունները կոնտենտի վերածելու համար։
- Կազմել շաբաթական/ամսական կոնտենտ պլան։
- Կազմակերպել նկարահանումների գործընթացը։
- Օպերատորին հստակ տալ առաջադրանքներ՝ ինչ նկարել, ինչ կադրեր են պետք։
- Մոնտաժողին տալ հստակ տեխնիկական առաջադրանքներ Reels-երի և վիդեոների համար։
- Գրաֆիկ դիզայներին տալ առաջադրանքներ պոստերի, կարուսելների և վիզուալների համար։
- Հետևել, որ բոլոր նյութերը պատրաստվեն ժամանակին և որակով։
- Ինքնուրույն հրապարակել պոստեր, Reels, Stories և այլ կոնտենտ Instagram-ում, Facebook-ում և այլ հարթակներում։
- Վարել սոցիալական էջերը՝ պահպանելով բրենդի ոճը, տոնայնությունը և որակը։
- Հետևել վիճակագրությանը՝ դիտումներ, ընդգրկում, ներգրավվածություն, հայտեր։
- Համագործակցել թիրախաբանի հետ՝ գովազդների համար անհրաժեշտ կոնտենտը և նյութերը պատրաստելու նպատակով։
- Անհրաժեշտության դեպքում գտնել և առաջարկել նոր ՝ օպերատորներ, մոնտաժողներ, դիզայներներ, լուսանկարիչներ, copywriter-ներ կամ այլ մասնագետներ։
- Կազմակերպել նրանց հետ կապը, բացատրել առաջադրանքը, ստանալ առաջարկներ/գներ և ներկայացնել ղեկավարին։
- Հետևել, որ աշխատանքը կատարվի ժամանակին, որակով և ըստ առաջադրանքի։
Պահանջներ
- Փորձ Instagram/Facebook/TikTok էջերի վարման ոլորտում։
- Reels և կարճ վիդեո կոնտենտի լավ ընկալում։
- Կազմակերպչական բարձր ունակություններ։
- Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն։
- Կարողություն արագ հասկանալու բիզնեսի իմաստը և այն վերածելու կոնտենտի։
- Գրագետ հայերեն և ցանկալի է ռուսերեն։
- Պատասխանատվություն, արագություն և հետևողականություն։
- Կարողություն աշխատելու թիմի հետ՝ օպերատոր, մոնտաժող, դիզայներ, թիրախաբան։
Հավելյալ նշումներ
- Աշխատանք՝ գրասենյակից։
- Ամբողջ դրույք։
- Աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
- Հնարավոր է բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։
Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։
Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։